Page 5 - AMAANewsJulyAugSept2021_Neat
P. 5
Հայրենանվեր Ծառայության 30 Տարի
Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան*
մերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հետ իմ
հարաբերությունը մոտիկից սկսվեց, երբ 2000 թ. նշանակվեցի Հայաստանի
Աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ
Ափոխնախագահն էր ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ, Հայ Ավետարանական
եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. դոկտ. Ռընե Լևոնյանը:
Հայ Ավետարանական եկեղեցու եւ ԱՀԱԸ գործադիր տնօրեն վեր. դոկտ. Մովսես
Ճանպազյանի անմիջական նախաձեռնությամբ ՀԱԸ-ն 1998 թվից ձեռնամուխ եղավ «Արարատ» (Շուշի)
Աստվածաշնչի 1896 թ. հրատարակությունը արդի հայերեն դարձնելու աշխատանքին: Դրանում, որպես գլխավոր
մասնագետ, ընդգրկված էր Աստվածաշնչային միացյալ ընկերությունների ռեգիոնալ թարգմանության կոորդինատոր
վեր. դոկտ. Մանուել Ջինբաշյանը, իսկ թարգմանական խմբում՝ Երևանի Հայ Ավետարանական Մկրտական
քրիստոնյաների եկեղեցու հոգևոր հովիվ վեր. Յուրա Ավանեսյանը: 2003-ին լույս տեսավ Նոր Կտակարանը, իսկ
Աստվածաշունչն ամբողջությամբ հրատարակվեց 2010 թ.:
Աստվածաշնչի հրատարակության աշխատանքները համակարգում էին ՀԱԸ գլխավոր քարտուղար Հրաչ ավագ
սրկ. Սարգսյանը, ՀԱԸ խորհրդի նախագահ Եզնիկ արք. Պետրոսյանը և ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ, Հայ
Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. դոկտ. Ռընե Լևոնյանը:
ՀԱԸ և ԱՀԱԸ համագործակցությունը ավելի ծավալուն դարձավ վերջին տասնամյակում, հատկապես ՀԱԸ
«Ամառային էկումենիկ ճամբար», «Աստվածաշնչի գիտելիքների վիկտորինա» ծրագրերի շրջանակներում,
մանկական զանազան այլ ծրագրերում: Մեզ համար շատ հաճելի է աշխատել ԱՀԱԸ հայաստանյան մասնաճյուղի
տնօրեն պրն. Հարութ Ներսեսսեանի հետ:
Վերոնշյալ և այլ ծրագրերի համատեղ իրականացումը, որոնք շարունակվում են մինչ օրս, հնարավորություն է
տալիս մոտիկից ծանոթանալ ԱՀԱԸ բազմաբնույթ գործունեությանը Հայաստանում և Արցախում:
ԱՀԱԸ հայրենանվեր ծառայություններն ընդգրկում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ՝
կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, հովանավորություն, բարեգործական և քրիստոնեական
դաստիարակության, հրատարակչական և զարգացման, ծրագրեր … Մեծ է Ընկերակցության դերը
հայապահպանության գործում: Ներկայացված լինելով աշխարհի 24 երկրներում՝ այն նպաստում է աշխարհասփյուռ
մեր հայրենակիցների կրթության, քրիստոնեական դաստիարակության և մշակութային կյանքի կազմակերպմանը:
ԱՀԱԸ 100-ամյակի (1918-2018 թթ) առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր շնորհավորական
ուղերձում նշել է. «…Գնահատելի է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և աշխարհի տարբեր
երկրներում գործող նրա մասնաճյուղերի գործունեությունը, որը ներդաշնակ է համազգային մեր իղձերին ու
նպատակներին և միաժամանակ նշանակալի նպաստ է մեր երկրի զորացման ու մեր ժողովրդի բարօրության
կերտման գործին: Մեր մաղթանքն է, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը նոր արդյունքներով
և ձեռքբերումներով շարունակի համալրել բարեսիրական իր ծառայությունները»:
Վեհափառ Հայրապետի այս գնահատանքը ԱՀԱԸ բեղմնավոր աշխատանքի վկայությունն է:
Շնորհավորում եմ ԱՀԱԸ 30-ամյա գործունեությունը Հայաստանում և մաղթում մեծագույն հաջողություններ
և նորանոր ձեռքբերումներ:
*Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան Հայաստանի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր Քարտուղարն է
I cordially congratulate the leadership with honor. They have served in the army, our Homeland, Artsakh and Diaspora, for a
of the AMAA, all the ministers, the leaders, gone through the war, know how to represent secure and powerful Armenia, the Armenia
members, partners, and supporters of the As- our national interest in the outside world with of our dreams. q
sociation for their 30 years of uninterrupted dignity, negotiate with strategic partners and
service in Armenia and wish them success in force international bodies to sit with them and (Translated from Eastern Armenian by
helping to lift our country out of deep crisis take their issues into account. Louisa Janbazian)
and end the war. So, the time has come for all Arme-
We can achieve positive results only nian and Pan-Armenian structures to unite * Hranush Hakobyan
with a unified and well balanced people, and around healthy national forces and register is the Founding RA
with experienced, smart, balanced leaders victories. We have no right to despair, we Minister of Diaspora,
who have a say, who know how to orga- must believe in ourselves, in our powerful RA Ambassador
nize, coordinate, ensure the security of the collective strength, power of our thoughts, Extraordinary and
population, serve and manage, who can make will and arms, believe in the Armenian Plenipotentiary,
resolute decisions. Those who have taken the genius, build our future security with the Doctor of Law, and
responsibility and can fulfill the commitment unity, organization, love, hope and faith in Professor.
AMAA NEWS, July-Aug-Sept 2021 | 5

