Page 49 - AMAANewsJulyAugSept2021_Neat
P. 49
Վեր. Համլետ Կյուրեղյանի Յիշատակին
«Պատվական է Տիրոջ առջև Իր սրբերի մահը։» Սաղմ. 116.15
2021թ.-ի հուլիսի 17-ի երեկոյան ՀԱԵ համայնքը ցավով լսեց երեց հովիվ, վեր. Համլետ
Կյուրեղյանի մահվան բոթը,:
Վերապատվելի Համլետ Գևորգի Կյուրեղյանը ծնվել է 1954 թվականին, Վրաստանի
Գանձա գյուղում, մանկա-վարժի ընտանիքում։ Ավարտել է Հայաս-տանի Ֆիզիկական
կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։
1978 թվականին ընկերոջ նախաձեռ-նությամբ այցելում է Երևանի Ավետարա-
նական Մկրտական եկեղեցի, որտեղ հիմք է դրվում նրա հոգևոր կյանքին ու գործունեությանը։
Ապաշխարելով և Հիսուսին ընդու-նելով՝ 1978 թվականին որոշում է ամբողջ կյանքը նվիրել Քրիստոսին և մարդկանց
հասցնել փրկության Ավետարանի Բարի Լուրը։
1982 թվականին ամուսնանում է նույն եկեղեցու ծառայող Անուշ Վարդանյանի հետ։
1988 թվականի երկրաշարժից հետո օգնության նպատակով, եկեղեցու համաձայնությամբ, տեղափոխվում է Հայ
Ավետարանչական Ընկերակցություն՝ իր ծառայությունը բերելու Հայաստանին աջակցող բարեգործական ծրագրերում։
Այդ ընթացքում ձևավորվում են նաև Սուրբ Գրքի սերտողության խմբեր, իսկ տարիների ընթացքում, կամաց-կամաց նաև
հիմք է դրվում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու գործունեու-թյանը Հայաստանում, որի մեջ իր անգնա-հատելի լուման
է ներդնում նաև վեր. Կյուրեղյանը։
1994 թվականից նա իր ավանդն է ներդնում եկեղեցաշինության և վերակազմավորման գործում։
Նրա ծառայության ընթացքում կազմակերպվում են եկեղեցիներ՝ Երևանի տարբեր շրջաններում, Աբովյանում, Գյումրիում
և այլ վայրերում։
Նրա հոգևոր աճին մեծապես նպաստեց նաև 1997-2001 թվականներին Հայաստանի Ավետարանական Աստ-վածաբանական
ակադեմիայում ստացած ուսումը:
Այս ընթացքում՝ 2000 թվականի նոյեմբերի 26-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում առաջին անգամ տեղի է
ունենում ձեռնադրության պաշտամունք, և Համլետ Կյուրեղյանը ձեռնադրվում է ու շարունակում իր ծառայությունը՝ քարոզելով,
աշակերտելով և մկրտելով։
Տասներկու տարի ծառայելով ներկայիս Բաղրամյան 18-ում գտնվող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում, ՀԱԵ
հոգևոր խորհրդի առաջարկով և իր համաձայնությամբ տեղափոխվում է Գյումրու ՀԱԵ, ուր ծառայում է մինչև 2018 թվականը։
2018 թվականին ՀԱԵ խորհրդի որոշմամբ վերադառնում է Երևան՝ շարունակելով իր ծառայությունը որպես երեց հովիվ, ով
իր շրջայցերով ու քարոզներով ծառայում է ՀԱԵ տեղական եկեղեցիներում: Կյանքի վերջին ամիսներին, ծանր հիվանդության
պատճառով, կոչվում է հանգստի, ու վայելում ընտանիքի ընկերակցությունը մինչև 2021 թվականի հուլիսի 17-ը, երբ ննջում է
ի Տեր։
Իր և տիկնոջ համատեղ և սիրով լի կյանքի ընթացքում ունեցել են երեք որդի և մեկ դուստր։ Աստված օրհնել է նաև՝
պարգևելով վեց թոռ և մեկ թոռնուհի, իսկ երկրորդ թոռնուհին Տիրոջ կամքով շուտով լույս աշխարհ կգա։
Նա ապրեց 67 տարի ու միացավ Իր սիրելի, պաշտելի և 43 տարի քարոզած ՓՐԿՉԻՆ։q
The AMAA Board of Directors and staff wish to extend their heartfelt condolences to the families of the
following deceased friends.
* Shirley Arakelian * Mary Elizabeth Collins * Vahe Doudaklian * B. Edward Harver Gladys Peters
Shelby, NC HoHoKus, NJ Fairfax, VA Spring Valley, CA Fresno, CA
* Levon Bedrosian * Siroon Davagian * Elizabeth Gulezian * Armen Iknadosian * Harout Shnorhokian
Delmar, NY Worcester, MA Centerville, MA Pasadena, CA Maywood, NJ
* Marianne Bezjian * Anthony Di Giovanni * Lynne Gulezian * Harry Kavoogian * Leo Topjian
Fort Lauderdale, FL Ardmore ,PA Philadelphia, PA Brewster, MA Westwood, MA
* Sosse Bidanian * Jennie Diluccio Elaine Hamparson * Annette Ohnikian Savey Tufenkian
Berkeley Township, NJ
Clovis, CA Fresno, CA Westwood, NJ Glendale, CA
______________________________________
* Memorial donations designated for AMAA
AMAA NEWS, July-Aug-Sept 2021 | 49
AMAA NEWS , July - Aug - Sept 2021 | 49

