Page 2 - IDM
P. 2

2021  թվականի  մայիսի  10-ին  «Ինլայթ»  հանրային  հետազոտությունների  կենտրոնում  իր

               աշխատանքները  մեկնարկեց  #2  թարգմանչական  և  խմբագրական  3-ամսյա  պրակտիկան։
               Պրակտիկան  անվճար  էր  և  իրականացվում  էր  գլխավորապես  հեռահար  հաղորդակցման

               եղանակների ու գործիքակազմի կիրառմամբ:

               Երեք  ամիսների  ընթացքում  պրակտիկանտները  զարգացրին  թարգմանչական  աշխատանքի

               իրականացման տեսական, մեթոդաբանական և պրակտիկ պատկերացումներ, ծանոթացան ու
               իրենց  ներդրումը  ունեցան  թարգմանիչների  և  խմբագիրների  բաժնի  աշխատանքներին՝
               իրականացնելով  հայերենից  տվյալ  լեզու  (անգլերեն,  ռուսերեն,  ֆրանսերեն)  և  տվյալ  լեզվից

               հայերեն    գրավոր     թարգմանություններ,     խմբագրումներ,      ինչպես   նաև     մասնակցելով
               աշխատանքային հանդիպումներին և բանախոսություններին։


               Պրակտիկան անցկացվեց Թարգմանչական «գարուն» խորագրի ներքո:


               Պրակտիկայի  ընթացքում  իրականացված  լավագույն  թարգմանությունները  հրապարակվել  են
               կազմակերպության  կայքէջում,  այս  ամսագրում  զետեղված  են  նյութեր,  որոնք  հաջողությամբ
               արտացոլում են նախագծի ուղեծիրը։






                                                              «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի

                                                                         Թարգմանիչների և խմբագիրների բաժին
   1   2   3   4   5   6   7