Page 7 - IDM
P. 7
Կուսակցությունները նաև ծառայում էին որպես կարևոր հարթակ՝ հակազդելու հայերի դեմ
սուլթանական, երիտթուրքական և քեմալական իշխանությունների որդեգրած վախի,
ատելության և ցեղասպանության քաղաքականությանը:
Հայոց պատմությունը կարելի է ամփոփել որպես հայ գրականության, լեզվի, դպրության և
աշխարհիկ մտածողության իրավունքի ազատագրման պայքարի պատմություն: Կրթության,
հետազոտության և լուսավորչական մտքի որոնումն ամփոփված է հայ մտածողների (որոնք,
բարեբախտաբար, ազգում քիչ չէին) հետազոտական և բացատրական հարցումների մեջ:
Տասնութերորդ դարում հայկական մշակույթը պահպանվել և վերակենդանացվել է
վանականների մի փոքր խմբի կողմից: 1717 թվականին հայ ուսումնագետ Մխիթար
Սեբաստացին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հիմնեց Հայ կաթոլիկ միաբանությունը: Խումբը
նոր կյանք հաղորդեց հայկական ավանդույթին՝ բանաքաղելով, վերաշարադրելով և կազմելով
հին հայկական տեքստերը: Մխիթարյանները թողել են մեծածավալ տվյալներ բազմաթիվ
գիտակարգերում՝ (ներառյալ՝ ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, երկրաբանություն,
բուսաբանություն, կենդանաբանություն, հանքագործություն, օդերևութաբանություն և
աստղագիտություն) դասագրքերի, մենագրությունների և հոդվածների տեսքով: Հետագայում
զարգացումները վկան դարձան հայ ազգային գաղափարախոսության մեջ ավելի մեծ
տեղաշարժի՝ կրոնականից դեպի աշխարհիկ, որին հաջորդեց նոր ինտելիգենցիայի ի հայտ
գալը: Հայ մտածողության ներկայացուցիչների թվում էր գրող, ազգային միասնության և հոգևոր
վերածննդի ջատագով Խաչատուր Աբովյանը՝ (1809-1848): Նրա «Վերք Հայաստանին»
արևելահայերենով գրված առաջին վեպն էր: Դա հայկական հոգեբանության հավաքականն է.
ազատագրման որոնում և դիմադրության շարունակական ուժի գաղտնիքներ: Նա բացեիբաց
քննարկեց համընդհանուր արժեքներ, որոնք ունակ են առաջնորդել մարդկանց՝ անկախ
ազգությունից: Նրա վսեմ մտածողությունը դրսևորվեց համընդհանուր արժեքների հղացքում՝
նախատեսված բոլոր մարդկանց համար՝ անկախ նրանց կրոնական կամ քաղաքական
պատկանելությունից: Լինելով արևելահայ նոր մանկավարժության (աշխարհիկ
բովանդակության վրա հիմնված ուսուցում) հիմնադիրներից մեկը՝ Աբովյանը իր
ուսումնագիտությունը նվիրեց հայ մտածողությունը եկեղեցականների և կայսերապաշտների
պարտադրած հետամնաց հայացքներից ազատելուն: Աշխարհիկ գաղափարների մեկ այլ
ջատագովի՝ Միքայել Նալբանդյանի ստեղծած «Հյուսիսափայլ» ամսագիրը դաշտ ապահովեց
քննադատական վերլուծության համար և մեծապես կիրառեց եվրոպական լուսավորչության
հեռանկարը՝ կյանքի երևույթները վերլուծելու համար: