Page 11 - IDM
P. 11
շարժիչով մեքենան, որը, թվում է, թե աշխատում է գնդացրի կրակով, ավելի գեղեցիկ է,
քան Սամոթրակի հաղթանակը:
Միայն պայքարում գեղեցկություն գոյություն ունի: Չկա մի գլուխգործոց, որ ագրեսիվ
բնույթ չունենա: Պոեզիան պետք է անհայտի հանդեպ կատաղի գրոհ լինի, որպեսզի
ստիպի նրանց խոնարհվել մարդու առջև:
Մենք ցանկանում ենք գովերգել մարդուն՝ նստած ղեկին, որի իդեալական առանցքը
հատում է Երկիրը՝ ինքն իրեն նետելով ուղեծրի շուրջ:
Մենք ցանկանում ենք վերացնել թանգարանները և գրադարանները, պայքարել
բարոյագիտության, ֆեմինիզմի և ողջ պատեհապաշտ ու օգտապաշտ երկչոտության
դեմ»:
Ապագայապաշտությունն անցյալի լիակատար մերժումն ու ապագայի փառաբանումն էր: Մի
գաղափար, որ փոթորկեց Եվրոպան և «ապականեց» աշխարհը. բացառություն չէին հայ
մտավորականները Կոստանդնուպոլսում, Թբիլիսիում և Երևանում:
Կոստանդնուպոլիս
Հայկական լրատվամիջոցներում ապագայապաշտության
մասին հանրային առաջին բանավեճը տեղի է ունեցել
Պոլսում 1910 թ.-ին այնպիսի հրապարակումներում,
ինչպիսինք են «Շանթ» գրական շաբաթաթերթը և «Մեհյան»
գրական պարբերականը: Բանաստեղծ, խմբագիր և
թարգմանիչ Հրանտ Նազարեանցը, որն անձնական
նամակագրություն է ունեցել Մարինեթթիի հետ,
հրապարակել է համաշխարհային գրականության մեջ
ապագայապաշտության առաջին
ուսումնասիրություններից մեկը համարվող «Ֆ.Թ.
Մառինէթթի և ապագայապաշտություն» գիրքը:
Հրանտ Նազարեանց.
«Ֆ.Թ. Մառինէթթի և ապագայապաշտությունը»
Սա Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դեմ թուրքական ագրեսիայի ժամանակ
հայկական հայտնի թերթերում ապագայապաշտության համակիրների և հակակիրների միջև
բուռն քննարկումներ բորբոքեց։ Ապագայապաշտության մանիֆեստը՝ որպես առաջընթաց,

