Page 9 - IDM
P. 9
ժողովուրդը ընտրեց առաջընթացի հնարավորությունը և դրա իրականացման գործում
ապավինեց նոր կառավարությանը: Նոր իրադարձությունները կարծես թե հիշեցնում էին
անցյալը, քանի որ հասարակությունը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում
ներգրավվածության, ղեկավարողներին հաշվետու պահելու և լավ կյանքի ձգտման մեջ:
Հայաստանը երկար ճանապարհ է անցել: Նրա բազմազան փորձառությունները
հնարավորություն են տվել ճիշտ ժառանգություն ընտրելու որպես զարգացման հիմք:
Հայաստանի ժառանգությունը սովետականը չէ: Նրա խորհրդային պատմությունը պարզապես
վնասաբեր շրջան էր: Հեղափոխությունը, աշխարհիկ մտածողությունը և հասարակական
ակտիվությունը ներկայացնում են ազգի մտավոր և սոցիալական պատմության եռերգությունը,
ինչպես նաև հայ ժողովրդի բնութագրիչ հատկությունները: Ճիշտ ժառանգության ճանաչումը
կարող է օգնել երկիրը տանելու ինստիտուցիոնալ զարգացման և վերափոխումների, ինչպես
հատուկ է լուսավորված հասարակությունների գործելակերպին: Այս հասարակությունները
գործում են համաձայն օրենքի գերակայության և մարդու արժանապատվության ու
իրավունքների հանդեպ հարգանքի: Այսօր Հայաստանը կարող է նախընտրել ջնջել իր
խորհրդային ժառանգությունը՝ փոխարենը հիմնվելով առաջադեմ ու հեղափոխական
գաղափարների իր հարուստ պատմության և զարգացման համար առողջ սոցիալական
գիտակցության վրա:
Ծանոթագրթյուն
[1] Հայկական Ուրարտու թագավորության կենտրոնը մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում.
տասնիններորդ դարում՝ մինչև 1915 թվականը, առավելապես հայաբնակ քաղաք ներկայիս
Արևելյան Թուրքիայում:
[2] Կոչված՝ ի պատիվ Ալեքսանդր Հերցենի «Կոլոկոլ» առաջին հեղափոխական թերթի՝ «Հնչակ»:
Թարգմանիչ՝ Մերի Թաթոյան (Mary Tatoyan),
Խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan)
© Բոլոր իրավունքները պաշտպանված են։