Page 13 - IDM
P. 13

20-րդ  դարը  նոր  գաղափարների  և  շարժումների  ժամանակ  էր.  տվյալ  ժամանակաշրջանի
               մեքենաների պես մշտապես շարժվող և զարգացող անհատի ժամանակ։


               «Ի՞նչ  է  ապագայապաշտությունը»  գրքում  նա  գրում  է.  «Եվ  զարմանալի  է`  մենք  էլ  ունենք

               գրականություն և գեղարվեստ իբր թե, բայց նա միշտ հնավանդների և փոշակալածների կողմից
               պահպանվել  է  արտաքին  «վնասակար»  ազդեցություններից»:  Խոշոր  դեր  է  կատարել  այդ
               դեպքում  մեր  տգետ  և  տիրացուական  մամուլը,  որ  միշտ  ընդդիմադիր  ուժ  է  եղել  նոր

               հոսանքների  դեմ  ամեն  մի  ծիլ,  բողբոջ,  նորագույն  գրական  հոսանքի  կամ  ազդեցության
               սաղմում իսկ խեղդել է՝ իր կրծքին սեղմած պահելով և զարգացնելով միջնադարյան բորբոսնած

               փոշեկազմերը: Այդ է պատճառը, որ մեր կյանքը մի նեխած, հոտած ճահիճ է դառել, որի երեսը
               մի կանաչած շերտ է կանգնած, և որը հեռվից եկողին-անծանոթին կանաչազարդ մարգագետին
               է  երևում,  և  բավական  է  ոտները  կոխի  խաբուսիկ  արոտամարգի  վրա,  որ  խրվի,  սուզվի  և

               խեղդվի միամիտ անծանոթը» [2]:

                                                Կարա-Դարվիշ. Կարա պարսկերեն/ֆարսի նշանակում է սև։

                                                Դարվիշը, ևս պարսկերենից է, մուսուլմանական կրոնական միաբանության
                                                անդամն է՝ հայտնի բարեպաշտ գործերով և նաև՝ որպես հոգիների ասպետ:

                                                Դարվիշները  հասարակության  կողմից  ընդունվում  էին  որպես  հոգևոր
                                                արժեքները  նյութականից  գերադասող  մարդիկ:  Ուստի,  Կարա-Դարվիշը
                                                կարող է թարգմանվել որպես Սև ասպետ:



               Երևան

               Մինչ  Թբիլիսին  1920-ականներին  Կովկասում  ապագայապաշտական  միջոցառումների,
               դասախոսությունների, հոդվածների և քննադատության կենտրոնն էր, Երևանում մի խումբ հայ

               բանաստեղծ-մտավորականներ՝ Եղիշե  Չարենցը, Գևորգ Աբովը, Ազատ Վշտունին, յուրացրին
               ապագայապաշտական գաղափարները:


               Աբովի     և   Վշտունու    հետ    միասին     Չարենցը     ստեղծեց     «Երեքի    դեկլարացիան»՝
               ավանգարդ/ապագայապաշտ  մտավորականների  միություն:  1922  թ.-ի  հունիսին  նրանք

               հրապարակեցին  իրենց  հռչակագիրը  «Խորհրդային  Հայաստան»  օրաթերթում,  որն  արագ
               արձագանք ստացավ հայ մշակութային և գրական կյանքում:


               Չարենցը  և  իր  ապագայապաշտ  ընկերներն  անվերապահ  հավատում  էին  իրենց  նորահայտ
               գաղափարախոսությանը: Նրանք մերժում էին դասական պոեզիան, պատվանդանից զրկում

               պլատոնական  սերը: Ոգևորությամբ ծաղրում էին ինչպես իրենց նախահայրերին, այնպես էլ
               ժամանակակիցներին: Քիչ հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցը ժամանակի հայտնի և հարգված
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18