Page 18 - IDM
P. 18
Համաշխարհային մշակույթ
Ե՞րբ է սկսվում և ավարտվում Միջնադարը․ եվրոպական երկրներում այն համաժամանակյա չի
եղել։ Ոմանց պարագայում քրիստոնեական արժեքների փառաբանմամբ պայմանավորված
կյանքը, ինչպես Միքելանջելոի պարագայում, բերել է մինչ այսօր հավասարը չունեցող
գլուծգործոցների կերտման, իսկ մյուսների պարագայում, ինչպես օրինակ Ժաննա դ՛Արկի, բերել
է սեփական կյանքի զոհաբերման և մարտիրոսության։
«Նրան մեծարում են որպես բոլոր ժամանակների մեծագույն ստեղծագործողներից
մեկը։ Նա դարեր շարունակ խորհրդանշել է կատարյալ ստեղծագործական հանճարը։
Նրա մեծագույն ժառանգությունն են մինչ օրս վերապրած գործերը՝ Սիքստինյան
կապելլան, Դավթի արձանը, Պիետան: Սակայն արվեստի այս գործերի հետևում
թաքնված է բարդ ու համառ մի մարդ»։
Հատված «Միքելանջելո․ քանդակագործի պատմությունը» տեքստից,
թարգմանված է անգլերենից հայերեն։
«Ժաննան ասել էր, որ ենթարկվում է միայն Հիսուս Քրիստոսին, որը, 15-րդ դարի
աստվածաբանների տեսանկյունից, բնովի հերետիկոսություն էր: Երբ նա որոշեց
չհրաժարվել այդ պատասխանից (Responsio mortifera-լատիներենից թարգմանաբար՝
«մահաբեր պատասխան»), դատական գրագիրը հարցաքննության նյութերի թղթի
լուսանցքում գրեց իր մեկնաբանությունը. «մահաբեր պատասխան» (Responsio
mortifera): Միայն այս պատասխանով նա ստորագրեց իր մահվան դատավճիռը»։
Հատված «Ժաննա դ’ Արկի «մահաբեր պատասխանը» տեքստից,
թարգմանված է ռուսերենից հայերեն