Page 22 - IDM
P. 22
Մեդիչիներ
Մինչ Միքելանջելոյի` Գիրլանդայոյի կողմից վռնդվելը, իշխող Մեդիչիների ընտանիքի որոշ
անդամներ այցելում են արվեստանոց։ Նրանց թվում էր տարեց քանդակագործ Բերտոլդո դի
Ջիովաննին։ Նա նկատում է Միքելանջելոյի տաղանդը և կապ հաստատում տղայի հետ։
Հեռացվելուց հետո սկսնակ երիտասարդ քանդակագործը փնտրում է ծերունուն։ Բերտոլդոն
աշխատում էր Լորենցո դե Մեդիչիի՝ քաղաքի ամենազորեղ մարդու մոտ. պատրաստում էր
արձաններ ու մեդալներ և հոգ տանում նրա արվեստի հավաքածուի մասին։ Լորենցոյի
արձաններից շատերը ցուցադրված էին պարտեզում, որտեղ արվեստագետները գնում էին
նկարելու և քանդակելու։ Այս վայրը հավաքատեղի էր ուսանող քանդակագործների համար,
որոնք իրենց գործի վերաբերյալ հետադարձ կապ ու ուղղորդում էին ստանում Բերտոլդոյից։
Շուտով Միքելանջելոն պարտեզի մշտական այցելուն էր։ Այժմ 15-ամյա տղան սկսում է կավից
քանդակներ պատրաստել և բերել պարտեզ։ Չնայած նա երիտասարդ էր մյուս սկսնակ
քանդակագործներից, սակայն տաղանդով գերազանցում էր նրանց։ Սա հանգեցնում է
նախանձի, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնության։ Բախումներից մեկի ժամանակ Միքելանջելոյի
քիթը կոտրում են։ Բայց սա hետ չի պահում տղային։ Մեկ այլ քանդակագործից մարմարի կտոր
մուրալով՝ նա ստեղծում է իր առաջին խորաքանդակը` «Ֆավնի գլուխը»։ Ինչպես և հույս ուներ,
Լորենցո Մեդիչին տեսնում է այս քանդակը և անմիջապես հմայվում տղայի տաղանդով։ Նա
Միքելանջելոյին իր տուն է բերում, տրամադրում առանձին սենյակ և նպաստ վճարում։
Երիտասարդ քանդակագործի կյանքը հիմա ավելի խաղաղ էր։ Նա կարող էր զբաղվել իր
ընտրած արվեստաձևի կատարելագործմամբ։ Իր առաջին մեծ նախագծերից էր մարմարի վրա
որպես խորաքանդակ դիցաբանությունից մի տեսարան՝ կենտավրոսների ճակատամարտը
քանդակելը։ Մարդկային գլուխներով ու ձեռքերով և ձիակերպ մարմիններով այս արարածները
նրան լայն հնարավորություն են տալիս շարժ ու ձև ցույց տալու համար։ Այս գործի ռեալիզմն ու
նուրբ ճշգրտությունն ուշագրավ է այսքան երիտասարդ քանդակագործի համար։ Մյուս կարևոր
գործը, որ Միքելանջելոն քանդակում է Մեդիչիների մոտ աշխատելիս, «Մադոննան սանդուղքի
մոտ» կոչվող խորաքանդակն է: Այն պատկերում է կույս Աստվածամորը մանուկ Հիսուսին
կուրծք տալիս։ Այս նմուշը քանդակված է հիասքանչ սպիտակ մարմարի վրա և ցույց է տալիս իր
փոքրիկ տղային գրկած Մադոննայի կիսադեմը։ 17 տարեկան պատանու համար գործերը
նշանակալիորեն լավ էին ընթանում։ Նա ապրում էր քաղաքի ամենահարուստ ընտանիքի
ներքին առանձնատանը և ուներ ազդեցիկ հովանավոր, որը հիանում էր իր տաղանդով։ Ցավոք,
դա երկար չի տևում։ 1492 թվականի ապրիլին Լորենցոն հանկարծամահ է լինում։ Նրան
հաջորդում է որդին՝ Պիեռոն, բայց քանդակագործությունը վերջինիս քիչ էր հուզում։ Նա
Միքելանջելոյին ոչ մի գործ չի հանձնարարում մինչև ձմեռ, իսկ ձմռանը որոշում է, որ կուզենար