Page 20 - IDM
P. 20

խնամակալության  ներքո։  Նորածիններին  իրենց  կյանքի  առաջին  տարիներին  ստնտուների
               խնամքին         հանձնելն       ընդունված        պրակտիկա          էր      այդ      ժամանակ։

               Միքելանջելոյին խնամող ստնտուի ամուսինը քարհատ էր։ Ավելի ուշ, երբ Միքելանջելոն արդեն
               քանդակագործ էր (դարձել), ասում էր, թե ինքն իր ծծմոր կաթի հետ խառնված մարմարի փոշի

               է  խմել։  Երեք  տարին  բոլորելուն  պես  Միքելանջելոն  վերադառնում  է  ընտանիքի  մոտ՝
               Ֆլորենցիա։ Ընտանիքն աղքատ էր և տանը նեղվածք էր՝ նոր երեխաների հաճախակի ծնունդով

               պայմանավորված։  Լոդովիկոն  ստանում  էր  աղքատիկ  պետական  աշխատավարձ,  և  նրա
               ֆերմայի  գործերն  էլ  այդքան  լավ  չէին։  Իրականում  նա  կարծում  էր,  որ  համեստ  ֆերմերի
               աշխատանքն իրեն վայել չէ։ Վեց տարեկանում Միքելանջելոյի առանց այդ էլ դժվար կյանքն էլ

               ավելի է դժվարանում։ Մահանում է մայրը՝ իրենից հետո թողնելով հինգ մանկահասակ որդի,
               մեկը՝  նորածին։  Լոդովիկոն  անում  էր  հնարավորը,  կատարում  էր  երկու  աշխատանք  և  դեռ

               կարողանում էր ամեն կիրակի ժամերգության տանել տղաներին Ֆլորենցիայի Սանտա Կրոչե
               եկեղեցում։ Այս եկեղեցին լեցուն էր արվեստի հոյակապ գործերով, այդ թվում էին ականավոր
               քանդակագործ  Դոնատելլոյի  «Խաչելությունն»  ու  բոլոր  ժամանակների  լավագույն

               արվեստագետներից         մեկի՝   Ջոտտոյի     որմնանկարները։      Երիտասարդ       Միքելանջելոն
               հավանաբար հմայվել է այս փառահեղ գործերով։ 1485-ին Լոդովիկոն նորից է ամուսնանում։

               Լուկրեցիա դելյի Ուբալդինի Գալյանոն հարուստ ընտանիքից էր և իր հետ որպես օժիտ բերում
               է  600  ֆլորին  [մետաղադրամ]։  Սա  հսկայական  գումար  էր  այդ  ժամանակվա  համար,  որը
               փոխում  է  ընտանիքի  ճակատագիրը  մեկ  գիշերվա  ընթացքում։  Ընտանիքի  նոր  ձեռք  բերած

               հարստության  ուղղակի  արդյունքն  էր  Լոդովիկոյի՝  Միքելանջելոյին  լատինական  դպրոց
               ուղարկելը՝  կարդալ,  գրել,  մաթեմատիկա  սովորելու  համար։  Սակայն  տղան  շուտով

               ապացուցում է, որ սովորող չէ: Ձանձրանալով դասերից՝ նա նայում էր պատուհանից դուրս ու
               խզբզում թղթի վրա։ Այնուամենայնիվ, նա սիրահարվում է պոեզիային։


               Կիրքն արվեստի նկատմամբ


               Վերադառնալով  տուն  արձակուրդներին`  Միքելանջելոն  ասում  է  հորը,  որ  ավելի  շատ
               հետաքրքրված է արվեստով, քան ուսումնառությամբ։ Բայց Լոդովիկոն տպավորված չէր։ Այդ

               ժամանակ  նկարիչներն  ազնվականների  ցածր  վարձատրվող  ծառաներն  էին՝  մի  փոքր  վեր
               ծառաներից։  Լոդովիկոն  ցանկանում  էր,  որ  որդին  դրանից  ավելիին  ձգտի։  Միակ  մարդը,  որ

               կարծես հասկանում էր Միքելանջելոյի կիրքն արվեստի նկատմամբ, տարիքով ավելի մեծ մի
               տղա էր, որի հետ նա ընկերացել էր՝ Ֆրանչեսկո Գրանաչին։ Ֆրանչեսկոն ինքը սկսնակ նկարիչ
               էր,  որն  աշակերտում  էր  ականավոր  նկարիչ  Դոմենիկո  Գիրլանդայոյի  մոտ։  Նա  տանում  է

               Միքելանջելոյին  իր  վարպետի  արվեստանոց  և  ցույց  տալիս  վարպետի  ընթացիկ
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25