Page 17 - IDM
P. 17
անհատապաշտությունը՝ մատնացույց անելով Կարա-Դարվիշին: Տեսողական արվեստում
«Ստանդարտը» ընդունում է պաստառներ, ծաղրանկարներ, նկարազարդումներ, կարճ ասած՝
միայն այն ամենը, ինչը միտված էր զանգվածային սպառմանը, օգտապաշտական էր
համատեքստով և կարող էր վերարտադրվել մեքենայական եղանակով: Ինչ վերաբերում է
ճարտարապետությանը, «Ստանդարտը» դեմ էր որևէ ոճի վերակառուցման ցանկացած
դրսևորմանը: Հոգեբանության փոխարեն թերթն առաջարկում էր ֆիզիկական վարժություններ
կատարել և ֆիլմ դիտել:
Առաջին համարի հրապարակումից հետո Ալեքսանդր Մյասնիկյանը Չարենցին և նրա
ընկերներին խորհուրդ տվեց այրել թերթի բոլոր պատճենները: Բարեբախտաբար, երեք նմուշ
պահպանվել է. մեկը՝ Մազմանյան ընտանեկան արխիվում, մեկը՝ Եղիշե Չարենցի անվան
գրականության և արվեստի թանգարանում, և երրորդը՝ Հայաստանի ազգային գրադարանում:
1924 թ.-ին «Ստանդարտի» հրապարակումից հետո Չարենցը յոթամսյա ճանապարհորդություն
ձեռնարկեց դեպի Եվրոպա: Համաշխարհային գրականության կենտրոններում
ճանապարհորդելով՝ նա վերադարձավ գրականության դասական գաղափարներին, չնայած
1930-ականներին, գրաքննադատ Դավիթ Գասպարյանի պնդմամբ, ապագայապաշտական
գաղափարախոսության ազդեցությունը դեռ մնում էր նրա ուշ աշխատանքներում:
Ծանոթագրություն
1. Հայերեն սկզբնաղբյուր չունենալու պատճառով սույն հատվածը թարգմանված է
անգլերեն տարբերակից, ուստի չենք հավակնում բնօրինակի հետ լիակատար
համարժանությանը:
2. Քանի որ հայերեն սույն գրքի բնօրինակը գտնել չհաջողվեց, իբրև հենք ընդունել ենք
«Հրապարակ» թերթի սույն հրապարակման մեջ տեղ գտած մեջբերումները:
3. Տես՝ «Հրապարակ» թերթում, որին և հղում ենք արել:
Թարգմանիչ՝ Սաթենիկ Իսկանդարյան (Satenik Iskandaryan),
Խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan)
© Բոլոր իրավունքները պաշտպանված են: