Page 19 - IDM
P. 19

Միքելանջելո․ քանդակագործի պատմությունը
                                                                                   Թարգմանության բնօրինակ |
                                                                                    Steve Theunissen, Biographics

               Նրան մեծարում են որպես  բոլոր ժամանակների մեծագույն ստեղծագործողներից մեկը։ Նա

               դարեր շարունակ խորհրդանշել է կատարյալ ստեղծագործական հանճարը։ Նրա մեծագույն
               ժառանգությունն են մինչ օրս վերապրած գործերը՝ Սիքստինյան կապելլան, Դավթի արձանը,
               Պիետան: Սակայն արվեստի այս գործերի հետևում թաքնված է բարդ ու համառ մի մարդ։ Այս

               շաբաթվա  Կենսագրապատումներում  (Biographics)  դուրս  կգանք  ֆասադի  սահմաններից՝
               բացահայտելու իրական Միքելանջելոյին։


               Պատմություն, մեկ կյանքը մեկ առ մեկ

























               Վաղ շրջան


               15-րդ դարի Իտալիան խիստ տարբերվում էր այսօրվա Իտալիայից։ Ժամանակին այն փոքր
               հանրապետությունների  համախումբ  էր։  Այս  քաղաք-պետությունները  գտնվում  էին  Հռոմի

               պապի իշխանության ներքո։ Առանցքային հանրապետություններն էին Ֆլորենցիան, Ջենովան
               և  Վենետիկը։  Ամեն  մեկն  ուներ  իր  կառավարիչները,  ազնվականները,  գյուղացիները,
               քահանաները, պետական պաշտոնյաները։ Կենտրոնական Իտալիայում՝ հեռավոր Ապենինյան

               լեռներում, տեղակայված էր Կապրեզե գյուղակը։ Այստեղ է 1475 թ. մարտի 6-ին Ֆրանչեսկա դի
               Ների Բոունարոտին կյանք տվել իր երկրորդ որդուն՝ Միքելանջելոյին։ Նրա ամուսինը՝ Լոդովիկո

               դի Լեոնարդո Բոունարոտի Սիմոնին, հանցագործներին դատապարտող և պատիժ սահմանող
               համեստ պաշտոնյա էր։ Երբ փոքրիկ Միքելանջելոն վեց ամսական էր, չորս հոգանոց ընտանիքը
               տեղափոխվում է Ֆլորենցիա։ Այստեղ՝ Սետտինյանո գյուղի մոտակայքում, Լոդովիկոն փոքրիկ

               ագարակ  է  գնում։  Երեխան  այս  գյուղում  է  անցկացնում  իր  վաղ  մանկությունը՝  ստնտուի
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24