Page 23 - IDM
P. 23
ձնեմարդ տեսնել և պատվիրում է մեկը Միքելանջելոյին: Սա արվեստագետի
ամենատարօրինակ պատվերն էր։ Գրեթե նույն ժամանակ Սանտո Սպիրիտոյի վանահայրը
խնդրում է երիտասարդ քանդակագործին խաչելության քանդակ պատրաստել իր եկեղեցու
համար։ Վերջնարդյունքով հիացած՝ վանահայրը Միքելանջելոյին սենյակ է տրամադրում,
որտեղ նա կարող էր աշխատել: Այստեղ նա կարողանում է դիահատումներ անել անատոմիա
ուսումնասիրելու նպատակով։ Մարդկային մարմնի առավել իրական քանդակներ ստեղծելու
համար նա վստահ էր, որ պիտի իմանա մարդկային մարմնի կառուցվածքը։ Այսպես,
Միքելանջելոն առաջիններից էր, որ մասնատում և այս կերպ ուսումնասիրում է մարդկային
մարմինը։
Նոր հովանավոր
1494 թվականին Ֆլորենցիան ճգնաժամ էր ապրում։ Ֆրանսիայի Չարլզ VIII թագավորի
գլխավորած բանակը հասել էր քաղաքի պարիսպներին և սպառնում էր պաշարել այն: Շատերը,
այդ թվում՝ Միքելանջելոն, փախուստի են դիմում։ Նա մեկնում է Հյուսիսային Իտալիա՝ Բոլոնիա,
այնուհետև՝ Վենետիկ, որը կարևոր առևտրային քաղաք էր։ Այստեղ Միքելանջելոն հույս ուներ
աշխատանք գտնել։ Սակայն նրան դա չի հաջողվում և վերադառնում է Բոլոնիա։ Քանի որ
կորցրել էր հին հովանավորին, Միքելանջելոն սկսում է փոխարինող փնտրել։ Վերջինս ի հայտ է
գալիս տեղացի ազնվական ու քաղաքական գործիչ Ջիանֆրանչեսկո Ալդրովանդիի տեսքով։
Ալդրովանդին հանձնարարում է իր նոր տաղանդավոր քանդակագործին քանդակել Սան
Դոմենիկոյի անավարտ սրբավայրի պակասող ֆիգուրները համանուն եկեղեցում։
Միքելանջելոն արդեն 20 տարեկանում նորից ոտքի է կանգնում։ Նա ուներ հարմարավետ տուն,
քարը և անհրաժեշտ պարագաները մատակարարվում էին, ու ստանում էր համապատասխան
վարձատրություն։ Սա հարուցում է մյուս քանդակագործների զայրույթը, ճիշտ այնպես, ինչպես
Ֆլորենցիայում։ Նրանք վարձ էին վճարում, գնում գործիքներ ու քար և գոյատևում էին
սեփական միջոցների հաշվին։
Վերադարձ Ֆլորենցիա
Իսկ Ֆլորենցիայում այդ ընթացքում իշխանափոխություն էր եղել։ Ջիրոլամո Սավոնարոլա
անունով մի քահանա կատաղի արշավ էր ձեռնարկել Մեդիչիների դեմ։ Երբ ֆրանսիական
ներխուժման վտանգն ի հայտ էր եկել, Մեդիչիները փախել էին քաղաքից՝ թողնելով
Սավոնարոլային անխոչնդոտ վերցնել իշխանությունը։ Այս խիստ եկեղեցականը չէր ընդունում
նկարներն ու քանդակագործներին, որոնք ի ցույց էին դնում մարդկային մերկ մարմինը:
Արդյունքում, հեռանկարները խոստումնալից չէին տեղի քանդակագործների համար։