Page 24 - IDM
P. 24

Այնուամենայնիվ,  1495  թվականին  Միքելանջելոն  խիստ  կարիք  է  ունենում  վերադառնալ
               Ֆլորենցիա՝ ընտանիքին տեսակցության։ Այնտեղ գտնվելու ընթացքում նա կապ է հաստատում

               Մեդիչիների ընտանիքի որոշ ներկայացուցիչների հետ, որոնք այժմ ապրում էին կեղծ անվան
               տակ։  Նրանցից  մեկը՝  Լորենցո  դի  Պիերֆրանչեսկո  դե  Մեդիչին,  ցանականում  էր,  որ

               Միքելանջելոն օգնի վաճառել ավելի վաղ նրա իսկ պատրաստած քանդակը։ Դա հռոմեական
               սիրո դիցի` Կուպիդոնի քանդակն էր: Լորենցոն կարծում էր, որ եթե կարողանան այնպես անել,

               որ  արձանը  հնադարյան  երևա,  ապա  այն  Հռոմում  շատ  թանկ  կվաճառվի։  Միքելանջելոն
               ցեխոտում  է  արձանը,  որպեսզի  տպավորություն  ստեղծվի,  թե  այն  թաղված  է  եղել։  Հետո
               կեղծված հնությունը տանում է Հռոմ, որտեղ այն գնում է մի ավագ եկեղեցական՝ կարդինալ

               Ռիարիոն։  Հռոմում  եղած  ժամանակ  Միքելանջելոյին  ներկայացնում  են  որոշ  ազդեցիկ
               մարդկանց,  ներառյալ՝  Բորջաների  ընտանիքի  անդամներին,  որոնց  թվում  էր  նաև  Պապը։

               Կարդինալ Ռիարիոն, որը քաջատեղյակ էր, որ Կուպիդոնի իսկական հեղինակը Միքելանջելոն
               է,  շտապ  պատվիրում  է  նրան  մեկ  ուրիշ  արձան  պատրաստել  իր  հավաքածուի  համար։
               Արդյունքում կերտված արձանը համարվում է Միքելանջելոյի առաջին գլուխգործոցը. այն գինու

               և  տոնակատարությունների  հունական  դիցի՝  Բաքոսի  արձանն  էր:  Բայց,  չնայած  բոլորը
               տպավորված էին, կարդինալին այն դուր չի գալիս։ Նրա կարծիքով դիցը չափից դուրս հարբած

               էր թվում, և [այսպիսով] հրաժարվում է վճարել։ Միքելանջելոն այժմ ստիպված էր պայքարել,
               որպեսզի վճարվի արդեն կատարած աշխատանքի համար։ Ի լրումն, նա լուր է ստանում, որ
               հայրը ֆինանսական ծանր վիճակում է գտնվում։ Նա շտապ նոր հովանավոր գտնելու կարիք

               ուներ՝ ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքին օգնելու համար։


               Պիետան


               Մի  քանի  ամիս  թվում  էր,  թե  ոչինչ  չի  ստացվում  21-ամյա
               վարպետ  քանդակագործի  մոտ։  Նա  չուներ  հովանավոր,  չէր

               վճարվել  Բաքոսի  արձանի  համար,  իսկ  հայրը  ֆինանսական
               օգնության  խիստ  կարիք  ուներ։  Այնուհետև,  1497  թվականի
               նոյեմբերին իրադրությունը դեպի լավն է փոխվում։ Ֆրանսիայի

               դեսպանը՝  կարդինալ  Ժան  Բիլյեր  դը  Լագրուլա  անունով,
               պատվիրում  է  նրան  պատրաստել  մի  նոր  հետաքրքիր  գործ։

               Կարդինալը ցանկանում էր մահացած Հիսուսին գրկած Մարիամ
               Աստվածածնի  արձանը։  Գործը  հայտնի  է  Պիետա  անվամբ։  Միքելանջելոյից  երկու  տարի  է
               պահանջվում  Պիետան  ավարտելու  համար․  բայց  արժեր։  Ավարտված  գործը  ցուցադրվում  է

               Վատիկանում,  և  բոլոր  տեսնողներին  ապշեցնում  է  մարմնի  ու  հագուստի  այն
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29