Page 29 - IDM
P. 29

Ժաննա դ’Արկի «մահաբեր պատասխանը»


                                                                                   Թարգմանության բնօրինակ |
                                                                                        Ольга Тогоева, Arzamas

               Ինչու են ստեղծել հավատաքննությունը (ինկվիզիցիան), ովքեր էին առաջին
               հավատաքննիչները, և ինչի հասավ Տորկեմադան


               Օլգա Տոգոևայի «Ոճիրը և պատիժը միջնադարում» շարքից


               XIII  դարում  Արևմտյան  Եվրոպայում  նոր  հավատաքննական  ընթացակարգի  առաջացման
               հարցում մեծ էր կաթոլիկ եկեղեցու դերը: Ինչո՞ւ այդպես եղավ: Կաթոլիկ եկեղեցու համար այդ

               շրջանում հատուկ կարևորություն ստացավ հերետիկոսական աղանդների հետապնդումը: XII
               դարում արդեն առաջ էր եկել կանոնական, նույնն է թե եկեղեցական իրավունքը (եկեղեցական

               իշխանության կողմից արձակված նորմերի և օրենքների փաթեթ, որ վերաբերում էր եկեղեցու
               կառուցվածքին և նրա անդամների կյանքին). մշակվել էին քրիստոնեական դոգմաներ, որոնք

               ցավոք ընդունելի չեղան Արևմտյան Եվրոպայի ողջ բնակչության համար: Այս համատեքստում
               էլ առաջ եկան հերետիկոսական ամենատարբեր շարժումներ, որոնք վիճարկում էին այս կամ

               այն  դոգման  (XI-XIII  դարի  հերետիկոսական  շարժումներ՝  պատարեներ,  արնոլդիստներ,
               յոահիմիտներ, կաթարներ, վալդենսներ, ապոստոլիկներ, վիկլիֆիստներ) և կասկածի տակ դնում
               Հռոմի պապի՝ քրիստոնեական եկեղեցու  առաջնորդ լինելը:

                                             Հերետիկոսական         աղանդների       հետապնդման         համար
                                             անհրաժեշտ  էր  նոր  ընթացակարգ,  որ  կօգներ  եկեղեցական

                                             դատարանի  ներկայացուցիչներին  գտնել  այլակարծներին:
                                             Սակայն,  այդպիսինին գտնելու համար նախ  պետք էր իմանալ՝
                                             ինչ է այդ մարդը մտածում, ինչպիսի կրոնական հայացքներ ունի,

                                             ինչ  է  մտածում  քրիստոնեական  դոգմաների  մասին,  որքան
                                             հաճախ  է  եկեղեցի  գնում,  ինչպես  է  թողություն  ստանում  և

                                             նմանատիպ այլ բաներ: Հին մեղադրական կարգը պիտանի չէր
                                             նման     նպատակների       համար.    այն    պարզապես       չուներ
                                             մեղադրյալի խոստովանության պահանջ: Ուստի անցում արվեց

                                             հավատաքննական  ընթացակարգին՝  փոխառված  հռոմեական
                                             իրավունքից,

               Հերետիկոսական գրքերի այրումը
               Մի հատված Պեդրո Բերրուգետեի
               «Սուրբ Դոմինիկոսն ու ալբիգոյները» նկարից, 1493-1499
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34