Page 30 - IDM
P. 30

որում  մեղադրյալի  խոստովանությունը  նրա  մեղքի
                                                     գլխավոր ապացույցն էր:


                                                     Հենց  եկեղեցական  դատարաններն  են  առաջինը

                                                     ներմուծում հետաքննության նման ընթացակարգ: Իբրև
                                                     նման  մոտեցման  վառ  օրինակ  կարող  ենք  նշել
                                                     իրավական          ուղղվածության          ամենահայտնի

                                                     գործընթացներից մեկն ընդդեմ Ժաննա դ’Արկի:

                                                     Ժաննա դ’Արկի դատը, 1431

               Նրան դատապարտել են 1431 թվականին: Հիշեցնեմ, որ Ժաննա դ՛Արկը մասնակցել է 100-ամյա

               պատերազմին՝  Ֆրանսիայի  թագավոր  Կառլ  VII  կողմից,  պատմական  թատերաբեմում  է
               հայտնվել 1429 թ.-ին, անցկացրել մի քանի հաջող ռազմարշավ, սակայն գերվել 1430 թվականին

               բուրգունդ ասպետի կողմից, հայտնվել  բուրգունդական դքսի ձեռքում, որը վաճառել է նրան
               անգլիացիներին:


               Ժաննա դ’Արկի դատավարությունը անցնում է Ռուանում (Նորմանդիա), և խնդիրը նրանում էր,
               որ դատավորները ոչ մի կերպ չէին հասկանում՝ ինչո՞ւմ կոնկրետ նրան մեղադրել:


               Մի կողմից Ժաննան  համաձայնել էր հարցաքննությանը, իսկ մյուս
               կողմից  մինչև  որոշակի  պահն  այնքան  հաջող  էր  հարցերին

               պատասխանում,  որ  կառչելու  տեղ  չկար,  հնարավոր  չէր
               մեղադրական եզրակացություն կազմել: Սկզբում դատավորները
               փորձում  էին  Ժաննային  ներկայացնել  որպես  վհուկ,  սակայն

               բավարար տեղեկություններ նրա մասին չունեին։ Հետո փորձեցին
               խաղարկել  աղջկա  հերետիկոս  լինելու  խաղաքարտը  և  տալ

               հարցեր,  որոնց  պատասխանել  ունակ  էր  միայն  խիստ  կրթված
               մարդը՝  իրական    աստվածաբանական  կրթություն  ստացած,

               ինչպիսին իրենք՝ դատավորներն էին:

                                                                                 Ժաննա դ’Արկի հարցաքննությունը
                                                                                               Պոլ Դելարոշ, 1824
   25   26   27   28   29   30   31   32   33   34   35