Page 34 - IDM
P. 34

իշխանություններին  հաճախ  վռնդում  էին  իրենց  քաղաքից:  Երբ  առաջին  հավատաքննիչն
               ուղարկվեց      գերմանական        հող,    նրան     սպանեցին       տեղացիները՝      համարելով

               հավատաքննությունը  զազրելի,  անարժանապատիվ  դատ,  և  անգամ  Անգլիայում,  ուր
               հավատաքննությունը  այդուհանդերձ  հասավ,  այն  խիստ  նվազ  ազդեցություն  ունեցավ:

               Իրականում, հավատաքննությունն ամենից շատ տարածումը գտավ Պիրենեյան թերակղզում,
               թեև ոչ միանգամից: Միայն XV դարում, երբ Արագոնն ու Կաստիլիան միավորվեցին միապետ

               ամուսինների՝  Իզաբելլայի  և  Ֆերդինանդի  իշխանության  ներքո,  հավատաքննությունը
               ծաղկում  ապրեց  Պիրենեյան  թերակղզում:  Այն  գլխավորեց  Իզաբելլայի  խոստովանահայրը՝
               Թոմաս  Տորկեմադան  (Թոմաս  Տորկեմադա  (1420-1498)`  իսպանական  հավատաքննության

               հիմնադիրը,  Իսպանիայի  առաջին  մեծն  հավատաքննողը),  որն  իր  շուրջ  20-ամյա
               պաշտոնավարման  ընթացում  հաջողեց  ձևավորել  հավատաքննող  դատարանի  նոր  տեսակ,

               խիստ  կազմակերպված  մի  համակարգ,  որի  կենտրոնը  Մադրիդում  էր,  իսկ  տեղային
               դատարանները՝ տարբեր պրովինցիաներում:


                                                          Դրանք  խիստ  փոխկապված  էին  և  ենթակա  էին
                                                          միմյանց:    Տորկեմադայի      օրոք   Իսպանիայում,
                                                          ժամանակակից         պատմաբանների         մոտավոր

                                                          գնահատմամբ,  մահապատժի  է  ենթարկվել  9000
                                                          մարդ  (1483-1498  թթ.  ընթացքում  մոտ  9000  մարդ

                                                          մահապատժի        է     ենթարկվել      իսպանական
                                                          հավատաքննությամբ), իսկ ևս  20.000 -ին


               Աուտո-դա-ֆե Մադրիդի Մայոր հրապարակում              հաջողվել է փախչել այլ երկրներ և խուսափել
               Ֆրանսիսկո Ռիչի, 1683                                                              իրենց եղբայրների ճակատագրից:

               Ավարտելով՝ հավելենք, որ հավատաքննական դատարանները գործել են մինչև 1908 թվականը:


                                                      Գործնականում                     արևմտաեվրոպական
                                                      քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում մենք

                                                      գործ  ունենք  եկեղեցական  հավատաքննության  հետ,
                                                      ինչպես էլ որ այն անվանվեր: Ընդ որում, իրապես այն
                                                      ժամանակ առ ժամանակ անվանափոխվել է,


                                                      Աուտո-դա-ֆե Լիսաբոնում
                                                      Ֆրանսիական դպրոցի նկարիչ, XVIII դար
   29   30   31   32   33   34   35   36   37   38   39