Page 38 - IDM
P. 38

Երբ  բանկը  վարկ  է  տալիս,  նոր  ակտիվ  է  ստեղծում  իր  հաշվեկշռում  և  նոր  միջոցներով
               համալրում  վարկառուի  հաշիվը,  որն  էլ,  իր  հերթին,  ստեղծում  է  նոր  ավանդ:  Հիմնական

               սկզբունքը նույնն է: Ամեն նոր վարկի հետ բանկը ստեղծում է նոր փող: Փաստացի, աշխարհում
               գումարի 90%-ը թվային ավանդի տեսքով է՝ ստեղծված բանկերի կողմից այս եղանակով: Սա

               խիստ կարևոր է տնտեսության համար:

               Սա  նշանակում  է,  որ  բանկերը  ունակ  են  պատասխանելու  տնտեսությունում  առկա  փողի

               պահանջարկին:  Ասել  է,  թե  փողի  պաշարը  տնտեսության  մեջ  շատ  առաձգական  է:
               Շրջանառության մեջ չկա գումարի որևէ սահմանաչափ: Ուստի, եթե տնտեսությունը ծաղկում

               է,  և  ավելի  շատ  ապրանքներ  են  ստեղծվում,  ապա  կուտակային  պահուստային  բանկինգի
               շնորհիվ գումարի առաջարկը ևս կաճի, քանի որ մարդիկ վերցնում են վարկեր և կատարում նոր
               ներդրումներ:


               Առևտրային  բանկերի  գումար  ստեղծելու  դյուրինությունը  մեծապես  վերահսկվում  է
               կենտրոնական բանկերի կողմից, ինչպիսին է տոկոսադրույք սահմանող Դաշնային պահուստը:

               Եթե տոկոսադրույքը բարձր է, բանկը դնում է այդ ծախսը վարկառուների վրա: Սա թանկացնում
               է վարկը գնումների համար, հետևաբար բանկը ստեղծում է ավելի քիչ նոր փող: Կենտրոնական

               բանկերը ևս փող են մատակարարում տնտեսության համար: Նրանք տպում են կանխիկ փող՝
               գումար, որ մարդիկ ունեն առձեռն: Այսպես, բանկերը և կենտրոնական բանկերը կարգավորում

               են միմյանց մեջ փողի ստեղծման պահանջը:

               Այդօրինակ  բալանսը  նշանակում  է,  որ  պահանջարկի  հետ  փողը  կարող  է  հեշտությամբ

               շատանալ,  բայց  նաև  խոսում  է  կենտրոնական  բանկի  ուղղակի  ներկայության  մասին
               վճարումներում  և  գործարքներում:  Սակայն,  այս  փխրուն  բալանսը  վտանգված  է  փողի

               օգտագործման ձևում հեղափոխության շնորհիվ:

               Նախևառաջ, աճող թվով բիզնեսներ վարկավորման համար այլևս չեն ապավինում բանկերին:

               Պատճառը  բիզնեսների  կոնկրետ  ակտիվներ  ստեղծելու  մեջ  է,  ինչպիսին  են  օրինակ
               մեքենաները, որոնց դիմաց բանկերն ուրախությամբ վարկ են տալիս: Նրանք միշտ կարող էին
               պահանջել ակտիվները, եթե վարկառուն դադարեր վճարել:


               «Գիտենք, որ վստահելի եք»:


               «Ուրախ եմ, որ այդ կարծիքին եք»:


               Սակայն,  ոչ  նյութական  ակտիվները,  ինչպիսին  ծրագրակազմն  է,  չեն  կարող  հեշտությամբ
               վարկի երաշխիք դառնալ:
   33   34   35   36   37   38   39   40   41   42   43