Page 37 - IDM
P. 37
Կարո՞ղ է թվային արժույթը բանկերին դուրս թողնել բիզնեսից
Թարգմանության բնօրինակ |
The Economist
Բանկերը արդի տնտեսության շարժիչ ուժերից մեկն են: Սակայն նրանց աշխատելաձևը
վտանգի տակ է: Տեխնո-վճարման հսկաները և թվային արժույթները հեղափոխում են փողի
օգտագործման ձևերը: Եվ սա կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ… գնալով բանկային
դաշտից էլ անդին: Այն կարող է անդրադառնալ սպառողի գաղտնիության, կառավարության
իշխանության և ողջ ֆինանսական համակարգի կայունության վրա: Դժվար է գերագնահատել,
թե արմատապես որքան կտարբերվեր այդ աշխարհը մեր ներկայիս ունեցածից: Այսպես,
ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց բանկերի և կզգայի՞նք արդյոք դրանց պակասը:
Հիմունքները
Բանկային գործ
Բանկային գործի հիմնարար սկզբունքները դարեր շարունակ նույնն են եղել և պտտվում են
մեծագույն կախարդական հնարքի շուրջ՝ ինչպես ստեղծել փող: Սա կոչվում է կոտորակային
պահուստային բանկինգ:
Կոտորակային պահուստային բանկինգ
Ահա ինչպես այն սկիզբ առավ:
Հարյուրավոր տարիներ առաջ բանկերը ոսկի էին պահեստավորում ներդրողների համար:
Սակայն, գիտակցեցին՝ քիչ է հավանական, որ միաժամանակ բոլորը հետ պահանջեն իրենց
ոսկին: Այսպես, նրանք սկսեցին ոսկյա ավանդների մի մասն իբրև վարկ տալ այլ մարդկանց: Սա
տոկոսների հաշվին գումար բերեց բանկերին և օգնեց հզորացնել տնտեսությունը` թույլ տալով
չգործածվող ավանդներով շունչ հաղորդել նոր բիզնեսին և առևտրին:
Ժամանակի ընթացքում բանկերը սկսեցին թղթադրամներ կամ պարտատոմսեր թողարկել՝
ֆիզիկապես ոսկի տրամադրելու փոխարեն: Սկսվեց այդ պարտատոմսերի շրջանառումը
տնտեսության մեջ: Սա նշանակում էր, որ շրջանառության մեջ եղած գումարը գերազանցում է
բանկում պահվող ոսկու արժեքը: Այսպես, բանկային վարկավորմամբ փաստացի ստեղծվեց
նոր փող:
Այսօր փողի մեծ մասը թվային է:

