Page 33 - IDM
P. 33
Այդ որոշումը շատ օգնեց եկեղեցական դատարաններին՝ հունի մեջ դնելով հերետիկոսների
հետապնդումը: Սակայն դրանով էլ հավատաքննության վերափոխումը չսահմանափակվեց:
Եկեղեցական իշխանությունները հասկանում էին, որ եպիսկոպոսները չեն կարողանում գլուխ
բերել իրենց առաքելությունը, նրանք չեն հասցնում հետևել բոլոր հերետիկոսներին, և դրանից
ելնելով, ստեղծվեց տարբեր աղբյուրներից արդեն մեզ հայտնի հավատաքննությունը, երբ
հերետիկոսներին հետևելու պարտականությունը բաշխվեց երկու շրջիկ միաբանությունների`
դոմինիկոսների և նրանց օգնող` ֆրանցիսկոսների միջև:
Նրանք հաշվետու էին միայն Հռոմի պապին, շատ
ճկուն էին. շրջում էին քաղաքից քաղաք և կարող էին
արագ արձագանքել որևէ շրջանում
հերետիկոսության ցայտյունին: Նրանք
հիմնականում գործում էին Հարավային
Ֆրանսիայում: Նման համակարգը, որ թույլ էր
տալիս դատական իշխանություններին արագ
արձագանքելու այս ու այն տեղ հերետիկոսության
Սուրբ Դոմինիկը և հերետիկոսական գրքերի դրսևորումներին, բերեց XIII դարի վերջում
փորձությունը կրակով: Պատկերը՝ Վինսենտ դե Բովեի Արևմտյան Եվրոպայում գրեթե բոլոր
«Պատմության հայելին» գրքից, XV դար
հերետիկոսական աղանդների վերացմանը: Հավատաքննությունը բավականին արդյունավետ
դատական համակարգ դուրս եկավ: Ընդ որում, հարկ է նշել, որ Արևմտյան Եվրոպայի ոչ բոլոր
շրջաններում էր այն տարածված: Եթե, օրինակ, Ֆրանսիայի հարավում դատական այս
համակարգի օգնությանն անընդհատ էին դիմում, ապա Ֆրանսիայի հյուսիսում այն չէր
արժանանում անգամ եկեղեցական իշխանությունների ուշադրությանը: Վերջիններս
հավատաքննության ներգրավումը իրենց գործերի մեջ բացարձակ անթույլատրելի էին
համարում: Հետաքրքրական է, որ հենց նույն Ժաննա դ'Արկի դատավարությունում, այսպես
կոչված, Ֆրանսիայի մեծագույն հավատաքննիչն անգամ հարկ չհամարեց գալ Ռուան,
փոխարենն ուղարկեց իր տեղակալին, որը նույնպես ուշացավ գործընթացից, որն արդյունքում
հնարավորություն ստեղծեց դատարանին մեղադրելու անիրավասության մեջ: Նույն կերպ,
հավատաքննությունը ճանաչվածություն չուներ նաև Իտալիայում՝ իհարկե տարբեր
պատճառներից ելնելով: Օրինակ, Վենետիկում հավատաքննիչներն իրենց գործառույթներն
օգտագործում էին ոչ թե հերետիկոսների, այլ քաղաքական դավաճանների հետապնդման
համար: Նեապոլում տեղի քաղաքական իշխանությունները ոչ մի կերպ չէին կարողանում լուծել
Հռոմի պապի հետ իրավական հարցերը և այդ իսկ պատճառով հավատաքննական