Page 31 - IDM
P. 31

Հակառակ  դրան,  Ժաննան  կրթված  չէր,  գրել-կարդալ  չգիտեր,  հավատի  մասին  նրա
               գիտելիքները խիստ հատվածական էին: Այդ իսկ պատճառով, երբ հերթը հասավ կրոնական,

               աստվածաբանական հարցերին, ասել է թե քրիստոնեական դոգմաների մեկնումին, նա սկսեց
               թույլ տալ սխալներ, որոնք ակնառու են նրա հարցաքննության տեքստից: Մասնավորապես, նա

               մի  շատ  կարևոր  սխալ  թույլ  տվեց՝  հրաժարվելով  ենթարկվել  այսպես  կոչված  մարտնչող
               եկեղեցուն, այն է թե երկրային եկեղեցուն՝ Հռոմի պապի գլխավորությամբ: Ժաննան ասել էր, որ

               ենթարկվում է միայն Հիսուս Քրիստոսին, որը 15-րդ դարի աստվածաբանների տեսանկյունից
               բնովի  հերետիկոսություն  էր:  Երբ  նա  որոշեց  չհրաժարվել  այդ  պատասխանից  (Responsio
               mortifera-լատիներենից  թարգմանաբար՝  «մահաբեր  պատասխան»),  դատական  գրագիրը

               հարցաքննության  նյութերի  թղթի  լուսանցքում  գրեց  իր  մեկնաբանությունը.  «մահաբեր
               պատասխան» (Responsio mortifera): Միայն այս պատասխանով նա ստորագրեց իր մահվան

               դատավճիռը:
               Եթե  Ժաննային  դատեին  հին  դատական  ընթացակարգով,  դատավորները  չէին  կարողանա
               նրան  մահվան  դատապարտել,  քանի  որ  երբեք  չէին  իմանա՝  որքանով  են  Ժաննայի

               անհատական  հայացքները  տարբերվում  եկեղեցականից:  Սակայն,  արդեն  գործում  էր
               հավատաքննական ընթացակարգը։


                                                          Նրանց հաջողվեց լսել աղջկա բառերն ու կարծիքը
                                                          հավատի մասին և այդպիսով վճիռ կազմել: Սակայն

                                                          այդ ամենը ընթանում էր XV դարում, իսկ մեզ պետք
                                                          է տեղափոխվել ավելի վաղ՝ 12-րդ դար, երբ ոչ  թե

                                                          առանձին      քաղաքներում,      այլ   ամբողջական
                                                          կոմսություններում,  դքսություններում  և  անգամ

                                                          երկրներում էին
               Ժաննա դ’Արկը մահապատժից առաջ                                 իշխում հերետիկոսական շարժումները:
               Պատկերը՝ Մարսիալ դ’Օվերնի
                «Վիգիլներ Կառլ VII մահվան համար»                       Դա հատկապես հատուկ էր Հյուսիսային Իտալիային
               և  Ֆրանսիայի  հարավին,  ուր  XII-XIII  դարերում  լայն  տարածում  գտան  կաթարներն  ու

               վալդենսները։

                                                       « Կաթարներ

                  Կարծում էին, որ աշխարհը կառավարում է սատանան, իսկ Հռոմի պապը նրա փոխանորդն է։


                                                        Վալդենսներ

                  Ժխտում էին սրբերի պաշտամունքը և Աստծու ու մարդու միջև եկեղեցու միջնորդությունը »։
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36