Page 28 - IDM
P. 28
Անկման շրջան
Միքելանջելոն կյանքի վերջին տարիներն անց է կացնում պոեմներ գրելով և շարունակելով
աշխատել Հռոմում՝ պապերի համար։ Իր ամենահայտնի պոեմներից մեկում նա նկարագրում է,
թե ինչ անհարմար էր իր համար Սիքստինյան կապելլայի առաստաղը նկարազարդելը՝ գրեթե
կրկնակի թեքված և ներկը դեմքին թափվելով։ Տարիքն առնելուն հետ նա գրում է ավելի շատ
կրոնական բնույթի պոեմներ: Մի քանի պապերի իշխանության ժամանակ Միքելանջելոն
զբաղեցնում է գլխավոր ճարտարապետի պաշտոնը Սբ․ Պետրոսում։ Միաժամանակ
աշխատում է իրեն հռչակ բերած առաջին գործի՝ Պիետայի տարբերակների վրա։ 1564-ի
փետրվարի 12-ին իր Պիետաներից մեկի վրա աշխատելիս էլ տենդ է զգում։ Նա անկողին է
ընկնում և, չնայած իր բժիշկների ջանքերին, վեց օր անց մահանում է։ Նրա վերջին ցանկությունն
էր, որ իր մարմինը վերադարձնեն Ֆլորենցիա՝ իր սիրելի քաղաք։
Թարգմանիչ՝ Դիանա Հովհաննիսյան (Diana Hovhannisyan),
Խմբագիր՝ Մերի Պետրոսյան (Meri Petrosyan)
© Բոլոր իրավունքները պաշտպանված են: