Page 26 - IDM
P. 26
քանդակագործի համառ հպարտությունը։ Սակայն այն զսպված էր ողջամտությամբ։ Վերցնելով
մի բուռ մարմարի փոշի՝ նա մագլցում է փայտամածին և ձևացնում, թե քիթն է քանդակում։ Հետո
փոշին գետնին է թափում: Սոդերինին հայտարարում է, թե հիմա քիթը շատ ավելի լավն է։
Սիքստինյան Կապելլա
1503 թվականին Հռոմում նոր պապ է ընտրվում Հուլիոս II-ը։ Նա ուներ գեղարվեստական մեծ
հավակնություններ և գիտեր, թե ով պիտի ղեկավարեր իր մտքում եղած նախագծերը։ Միայն
Իտալիայի մեժագույն քանդակագործը՝ Միքելանջելոն. միայն նա ուներ անհրաժեշտ
հմտությունները՝ պապի թեոկրատական պատկերացումներն արդարացնելու համար։
Հուլիոսը քանդում է Վատիկանի V դարի Սբ. Պետրոսի կիսաքանդ բազիլիկան և սկսում է ավելի
լայն մասշտաբով վերակառուցել այն։ Կենտրոնում պիտի լիներ իր իսկ դամբարանը, որը
Միքելանջելոն պիտի նախագծեր ու քանդակեր։ Այս մեծածավալ նախագիծը նպատակ ուներ
ներկայացնել Հուլիոսի մեծությունը և՛ որպես պապ, և՛ որպես արվեստի հովանավոր։ Այն պետք
է եռահարկ լիներ՝ պատված բնական չափերի քանդակներով։ Քանդակագործն առաջին ութ
ամիսն անց է կացնում քարհանելով նախագծի համար անհրաժեշտ մարմարը։ Սա հետո
դառնալու է իր ամենաընկճող նախագիծը, որի վրա ընդհատումներով աշխատելու է հետագա
քառասուն տարվա ընթացքում։ Վերջում պատրաստի դամբարանը թեև ավելի փոքր էր
պլանավորվածից, բայց միևնույնն է հսկայական էր։ Արձաններից միայն երեքի հեղինակն է
Միքելանջելոն՝ մեծ, մորուքով Մովսեսի և աստվածաշնչյան կերպարներ Ռաքելի ու Լիայի։ Սբ․
Պետրոսում տեղադրվելու փոխարեն դրանք դրվում են ավելի փոքր մեծության՝ Սան Պիետրոյի
եկեղեցում։ Դամբարանի նախագծի վրա աշխատանքի մեկնարկից չորս տարի անց Հուլիոս
պապն իր հայացքն ուղղում է դեպի Վատիկանում Սիքստինյան կապելլայի առաստաղը։ Այն
նկարված էր ոսկյա աստղերի նախշով, բայց պապի պատկերացումները շատ ավելի ճոխ էին։
Չնայած Միքելանջելոն հայտնի էր որպես քանդակագործ և ոչ՝ նկարիչ, պապն այդ աշխատանքի
համար ընտրում է նրան։ Մեծն քանդակագործը Ֆլորենցիայում իր աշակերտության
տարիներից ի վեր չէր աշխատել որմնանկարների վրա։ Բայց այն ժամանակ, եթե Պապը քեզ էր
ընտրում աշխատանքն անելու համար, դու անում էիր։ Սակայն դա չէր նշանակում, որ պիտի
պատրաստակամորեն անեիր։ Միքելանջելոն համարում էր իրեն Պապի քմահաճույքների
ստրուկը։ Գեղանկարչական նախագծի մասին նա գրում է․ «Սա իմ մասնագիտությունը չէ, ես
իզուր վատնում եմ ժամանակս, թող Աստված օգնի ինձ»։ Դա հսկայածավալ աշխատանք էր:
Կապելլայի առաստաղը ծածկում էր շուրջ 5700 քառակուսի ոտնաչափ (507քմ) կոր մակերես։
Բացի այդ, առաստաղի մակերեսն անհավասար էր և 60 ոտնաչափ բարձր էր կապելլայի
հատակից։ Պապը պատվիրում է քանդակագործին լցնել այդ կտավը Հին Կտակարանի

