Page 40 - IDM
P. 40
Չինաստանի սուպեր հավելվածները սկսեցին պարզապես վճարումներ անելուց, իսկ հիմա
տրամադրում են վարկեր, ներդրումային ծառայություններ, ապահովագրություն: Այսինքն՝ այն
ամենը, ինչ բանկերն են անում: Կենտրոնական բանկերը (ԿԲ) կարծես զգում են, որ վերահսկելու
և դրամավարկային քաղաքականություն վարելու իրենց կարողությունը հիմնովին կորչում է:
Այսպես, որոշ կենտրոնական բանկեր արմատական քայլի են դիմել՝ ստեղծելով սեփական
թվային արժույթները տեխնո-հսկաների վճարման համակարգերի դեմ մրցելու համար՝ հույսով,
որ այսկերպ կամրացնեն իրենց տիրապետումը տնտեսության վրա:
Կենտրոնական բանկիրների անհանգստության աստիճանը դրդում է նրանց փոխել այս
տնտեսական, դրամավարկային համակարգը, որը նեցուկ է ժամանակակից տնտեսությանն
արդեն 250 տարի: Չինաստանն ունի առաջատար խոշորագույն տնտեսություններից մեկը՝
թվային յուանի փորձարկման արդյունքում:
Լսած կլինեք բիթքոյնի կամ այլ թվային փողի մասին, որը ենթադրաբար խանգարում է
ֆինանսներին: Սակայն կառավարությունների թողարկած թվային արժույթը կարող է անգամ
ավելի արմատական լինել: Ահա, թե ինչպես է այն աշխատում: Կենտրոնական բանկի փողի մեծ
մասը պահվում է առևտրային բանկերում որպես պահուստ հաճախորդների ավանդների
դիմաց: Ձեզ հասանելի կարող է լինել կառավարության թողարկած այս գումարի միայն մի փոքր
մասը՝ ֆիզիկական թղթադրամների և մետաղադրամների տեսքով, քանի որ կանխիկ փողը
թողարկում է ԿԲ-ն: Մեծ Բրիտանիայում բանկային թղթադրամներն անգամ ստորագրվում են
Անգլիայի բանկի գլխավոր գանձապահի կողմից: Կենտրոնական բանկի թվային արժույթը կամ
ԿԲԹԱ-ն մի փոքր նման է թվային կանխիկին, քանի որ ուղիղ կապ է հաստատում սպառողի և ԿԲ
միջև: Այսպես, տեսականորեն Ձեր գումարը առևտրային բանկում պահելու փոխարեն կարող
էիք ամբողջ գումարը պահել Դաշնային պահուստում կամ Անգլիայի Բանկում:
ԿԲԹԱ-ն օգտագործվում կամ փորձարկվում է աշխարհի միայն մի քանի երկրներում, սակայն
այդ թիվն արագ աճում է: Կենտրոնական բանկերի 80 %-ը դիտարկում է դրանց թողարկումն
ապագայում:
Միջազգային հաշվարկների բանկը, որը կենտրոնական բանկիրների ակումբ է, հայտնում է, որ
երեք տարվա ընթացքում աշխարհի մեկ հինգերորդը կապրի կենտրոնական բանկերի այդ
թվային փողն ունեցող երկրներում: Սա կարող է փոխել ամեն ինչ:
Եթե բոլորը դնեն իրենց գումարը ԿԲԹԱ-ով, հավանական է, որ կոտորակային պահուստային
բանկերը անգործունակ կմնան: Սա կարող է ազդել տնտեսական աճի վրա, քանզի նրանք չեն