Page 41 - IDM
P. 41

կարողանա հույս դնել սպառողների ավանդների վրա իրենց վարկերը ֆինանսավորելիս: Եվ սա
               հատկապես  ակնառու  կլինի  զարգացող  աշխարհում,  որտեղ  վարկավորման  մեծ  մասը  դեռ

               գալիս է բանկերից: Բայց սա միայն սկիզբն է:


               Գիտեք,  կան  մտահոգություններ  նաև  հնարավոր  կիբերպատերազմի  շուրջ:  Եթե  խափանեք
               սերվերները,  որ  սնուցում  են  ԿԲ  թվային  դրամապանակի  համակարգը,  կկարողանաք
               կանգնեցնել  ողջ  տնտեսությունը:  Թվային  արժույթը  կարող  է  նաև  ավելացնել  պետական

               միջամտության ներուժը ամենօրյա գործարքներում: Կառավարության համար ավելի դյուրին
               կդառնա Ձեզ ամբողջովին զրկել վճարելու կարողությունից: Շատ հեշտ է պատկերացնել, որ

               հնարավոր  է  ստեղծել  փող  Չինաստանում,  որով  հնարավոր  չի  լինի  վճարել  գրքերի  կամ
               թերթերի  համար՝  գնված  օտար  վաճառողներից:  ԿԲԹԱ  աջակիցները  պնդում  են,  որ  երկիրը
               կդառնա մի վայր, որտեղ ավելի մեծ թվով մարդիկ հասանելիություն կունենան ֆինանսական

               ծառայություններին: Եվ ավելի պարզ ու էժան կլինի փողի շարժը երկրեերկիր: Սակայն նման
               նորարարությունները կարող են նաև խախտել ֆինանսական հավասարակշռությունը և տալ

               կառավարությանը քաղաքացիների գումարի ու  կյանքի հանդեպ առավել  մեծ հսկողություն:
               Այսպես, չնայած արդի աշխարհում առաջին անգամ հնարավոր է պատկերացնել կյանքն առանց
               բանկերի, կարող է պարզվել, որ զգում եք դրանց պակասը, եթե այլևս չլինեն:





                                                                   Թարգմանիչ՝ Դիանա Նիկոլյան (Diana Nikolyan),

                                                               Խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan)
                                                                       © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
   36   37   38   39   40   41   42   43   44   45   46