Page 45 - IDM
P. 45

«Պատի նորոգումը»․ արձակ


                                                                                   Թարգմանության բնօրինակ |
                                                                    Mending Wall by Robert Frost, Poetry Foundation


               Կա մի բան, որը չի սիրում պատ. դրանից սառնամանիքից սառած հողն ուռում է այդ պատի տակ
               և քանդում, վայր է գցում դրա վերին շարքի քարերն՝ արևից թուլացած։ Առեղծվածային այդ ուժի
               պատճառով այնպիսի մեծ ճաքեր են պատի մեջ գոյանում, որ երկու հոգի հանգիստ կարող են

               անցնել դրանց արանքով։ Որսորդներն էլ մյուս կողմից են այդ պատն ավիրում։ Նապաստակին
               իր  թաքստոցից  հանելու  և  իրենց  վնգստացող  շներին  հաճույք  պատճառելու  համար  քարը

               քարին չեն թողնում հաճախ։


               Ոչ  ոք  չի  տեսնում  ու  չի  լսում,  թե  պատի  այդ  ճաքերը  երբ  են  լինում,  սակայն  գարնանային
               նորոգման ժամանակ մենք  միշտ տեսնում ենք դրանք։ Բլրի այն կողմում ապրող հարևանիս
               իմաց եմ տալիս, ու հանդիպում ենք մենք մի օր, որպեսզի վերանորոգենք վնասված այդ պատը։

               Եվ մենք կրկին շարում ենք այն մեր միջև ու բաժանում ենք մեզ նորից՝ ամենքս հոգալով մեր
               կողմում թափված քարերի մասին։ Իսկ այդ քարերն անհամաչափ են կամ խիստ տափակ, կամ

               շատ կլոր, և դրանք հավասարակշռելը բարդ է շատ. երևի մի հմայություն պետք է ասենք, որ
               չթափվեն նորից. «Մնացեք այնտեղ, որտեղ որ կաք, մինչև գնանք»:


               Քարերի  հետ  աշխատանքից  վնասվում  են  մեր  մատները։  Կարող  ենք  ասել,  որ  այս  ամենը
               բացօթյա  խաղի  մի  տեսակ  է,  ուր  խաղացողները  կանգնում  են  յուրաքանչյուրը  պատի  մի

               կողմում։ Սակայն այս պատի հետ կապված մի շատ ավելի կարևոր խնդիր կա։ Բանն այն է, որ
               այնտեղ, ուր պատն է, պատի կարիք իրականում չկա։ Հարևանիս այգում սոճիներ են աճում

               միայն,  իսկ  ինձ  մոտ՝  խնձորենիներ։  Ես  ասում  եմ  նրան,  որ  պատի  կարիք  չկա,  քանի  որ  իմ
               խնձորենիները  երբևէ չեն անցնելու մյուս կողմ  ու  նրա սոճիների տակ թափված կոները չեն
               ուտելու։ Սակայն հարևանս պատասխանում է միայն. «Լավ ցանկապատ՝ լավ հարևան»:


               Գարունն  է  հավանաբար  խաղում  իմ  մեջ,  և  չարաճճի  մի  միտք  ինձ  հանգիստ  չի  տալիս.

               կհաջողվի՞  ինձ  արդյոք  հարևանիս  ստիպել  մտածել  այս  գաղափարի  շուրջ.  «Ինչո՞ւ  լավ
               ցանկապատ՝ լավ հարևան։ Չէ՞ որ ցանկապատները հարկավոր են միայն այնտեղ, որտեղ կովեր

               կան։ Բայց այստեղ կովեր չկան»։ Նախքան պատ կառուցելը, լավ կլիներ, որ հարց տայինք մեզ,
               թե այդ պատով ինչից ու ինչն ենք ուզում պաշտպանել ու բաժանել, և թե ում ենք դրանով գուցե
               վիրավորում։
   40   41   42   43   44   45   46   47   48   49   50