Page 39 - IDM
P. 39
Աշխարհը փոխվել է մի ուղղությամբ, որում բանկերի համար բարդացրել է տնտեսության
ամենանորարար հատվածների ֆինանսավորումը: Եթե ցանկանում եք ֆինանսավորում
ստանալ որպես Սիլիկոնյան հովտի ստարտափ, ընդհանուր առմամբ, պետք է դիմեք սեփական
կապիտալը ներդնող մարդկանց, այսպես նրանք մասնաբաժին են ստանում ձեր բիզնեսում
որոշակի գումարի դիմաց:
Միայն նորարարական ստարտափները չէ, որ ֆինանսավորման այլ աղբյուրի են դիմում: 1950-
ականներից ի վեր բանկերի վարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում տոկոսային
հարաբերությամբ համեմատաբար կայուն է եղել:
Միաժամանակ ոչ բանկային վարկերը և արժեթղթերը կտրուկ աճել են: Սա նշանակում է, որ
բանկերի դերը կարևոր բիզնեսներին ֆինանասավորման մեջ նվազում է: Եվ դա դեռ ամենը չէ:
Փոխվում է նաև մարդկանց տեղաշարժի և գումար ծախսելու եղանակը՝ մասամբ շնորհիվ
չինական նոր մեգա հավելվածների: Ամենահայտնիներից մեկը Ալիփեյն է՝ ստեղծված չինական
տեխնոլոգիական հսկա Անթ Գրուպի կողմից: Այն ունի ավելի քան 1 բիլիոն օգտատեր և 2019
թվականին իրականացրել է 16 տրլն դոլլարի վճարումներ:
«Ես Ալիփեյն եմ: Ես երազում եմ ստեղծել մի աշխարհ, որտեղ հեռախոսային վճարումները
փոխարինում են կանխիկ վճարումներին»: Վճարումների համար բանկային քարտեր
օգտագործելու փոխարեն Ալիփեյի հաճախորդները իրականացնում են գործարքներ՝ գումարը
բեռնելով թվային դրամապանակներ: Այնուհետ նրանք կարող են անել ամեն ինչ. լանչ գնելուց
մինչև ներդրումներ ֆոնդերում և բաժնետոմսերում, ամեն ինչ առանց հավելվածը լքելու: Եվ
թանկ միջազգային գործարքային վճարներ իրենց բանկին տալու փոխարեն Ալիփեյի
օգտատերերը կարող են օգտվել հավելվածից նաև արտերկրում:
Անգամ Ամերիկայում այն տեսանելի է: Գիտեք՝ Վոլգրինսը Նահանգներում ընդունում է Ալիփեյը:
Այս նոր թվային վճարման էկոհամակարգը չի ճանաչում ազգային պետություններ և
սահմաններ:
Եվ միայն Ալիփեյը չէ: Ֆեյսբուքն էլ մշակում է սեփական թվային արժույթը: Ամազոնը ևս
աշխատում է ֆինանսական ծառայությունների ուղղությամբ: Որոշ անհանգստություն կա, որ
այս ամենը կարող է չափազանց մեծ իշխանություն կենտրոնացնել մի քանի տեխնոլոգիական
ընկերությունների ձեռքում: Բայց կենտրոնական բանկերի համար խնդիրն ավելի սուր է:
Նրանք վախենում են, որ այս զարգացումները կարող են կտրել կենտրոնական բանկն ու
տնտեսությունը կապող լարը: