Page 14 - IDM
P. 14

բանաստեղծ  Վահան  Տերյանին  մերժող  դասախոսություն  է  կարդացել,  թեև  նախկինում
               մեծարել  է  նրան  որպես  «փայլուն  բանաստեղծ  և  առասպելական  անձնավորություն»  իր

               օրագրային  գրառումներից  մեկում,  որտեղ  նկարագրել  է  1917  թ.-ին  Տերյանին  Թբիլիսիի
               սրճարանում  տեսնելը.  «Նա  ինչ-որ  մեկի  հետ  նստած  թեյ  էր  խմում  և  թերթ  կարդում:  Նրան

               մոտեցավ Կարա-Դարվիշը՝ այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը։ Ես անչափ
               նախանձեցի  նրան,  որ  խոսում  է  այդպիսի  մի  հանճարեղ  մարդու  հետ…  Շատ  շուտով  նա

               բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն, թերթերը
               խոթեց գրպանը և գնաց։ Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից…» [3]:


               «Երեքի դեկլարացիան»

               Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի


               «Ներկա հայ բանաստեղծությունը թոքախտավոր է և անխուսափելիորեն դատապարտված է
               մահվան։ Նրա գոյության միակ արդարացումը մահամերձ լինելն է։ Նրա տրադիցիաները նման

               են թոքախտավոր երեխաների, որոնք, բացի վարակումից, ոչինչ չեն առաջացնում։


               «Հայրենիք», «Սեր անբիծ», «Անապատ ու մենություն», «Մթնշաղներ նրբակերտ», «Մոռացում ու
               երազներ».  ահա  մեր  գրական  թոքախտի  մանրէները,  որոնց  առաջացրած  պտուղներն  են՝
               նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ և սիմվոլիզմ։


               Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ։


               Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ և երկաթե առողջություն։

               Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը։


               «Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը։


               Մեզ համար «Անապատներ» դարձել են բազմաժխոր քաղաքներ։

               Իսկ մեր երակների մեջ մենք զգում ենք բազմահազար ամբոխների հույզը։


               «Նրբակերտ մթնշաղներին» այսօր հաջորդել է բոսոր արշալույսը, և պայքարող դասակարգի
               մարտական շեփորը արթնացրել է մեզ «մոռացման երազներից»։


               Մեր մեջ ստեղծագործում է բազմությունների տեմպը, և մենք դեպի բազմությունն ենք իջեցնում
               մեր ստեղծագործությունը։
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19