Page 10 - IDM
P. 10

Անցյալի հայ ապագայապաշտները

                                                                                   Թարգմանության բնօրինակ |
                                                                                     Arpine Haroyan, EVN Report

               Ապագայապաշտության հակիրճ պատմությունը

               1909  թվականի  փետրվարի  5-ի  առավոտյան  Իտալիայի  մշակութային  էլիտան  ապշած  էր

               ֆրանսիական  «Le  Figaro»  օրաթերթի  առաջին  էջում  հրապարակված  «Il  manifesto  del
               futurismo»  («Ապագայապաշտական  մանիֆեստ»)  վերտառությամբ  հոդվածից:  Իտալացի

               բանաստեղծ  և  արվեստի  տեսաբան  Ֆիլիպպո Թոմմազո  Մարինեթթին  հայտարարել  էր  նոր
               շարժման՝ «ապագայապաշտության» ծնունդի մասին:


               20-րդ դարի իտալական ավանգարդ արվեստի շարժումը՝ ապագայապաշտությունը, ձգտում էր
               քանդել մշակույթի ավելի հին ձևերը և  փառաբանել արդիականության գեղեցկությունը, որը
               ներառում էր մեքենան, արագությունը, բռնությունը և փոփոխությունը:


               Շարժումը ներառում էր անարխիստական և ֆաշիստական տարրեր: Ավելի ուշ Մարինեթթին
               կդառնա որպես «Il Duce» (Առաջնորդ)՝ հայտնի իտալական ֆաշիզմի հիմնադիր և 1922-1943

               թվականներին Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսսոլինիի ակտիվ հետևորդը և աջակիցը:




























               Մարինեթթիի մանիֆեստից որոշ հատվածներ վկայում են.


               «Մենք  հայտարարում  ենք,  որ  աշխարհի  հոյագեղությունը  հարստացել  է  մի  նոր
               գեղեցկությամբ,  այն  է՝  արագությամբ:  Մրցարշավային  ավտոմեքենա,  որի  կապոտը
               զարդարված  է  վիշապանման  բռնկուն  շնչառությամբ  մեծ  խողովակներով...մռնչացող
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15