Page 6 - IDM
P. 6

Հայաստանի տարբերվող ժառանգությունը


                                                                                   Թարգմանության բնօրինակ |
                                                                          Valentina Gevorgyan, New Eastern Europe



               Հայաստանը կարող է գերադասել հիմնվել սեփական երկարամյա պատմական ժառանգության
               վրա՝  ի  հակադրություն  խորհրդային  ժառանգության  պատումների:  Սա  կօգնի  երկրին
               ինստիտուցիոնալ զարգացման և վերափոխումների ընթացքում:


               Հայաստանի  պատմությունը  ձգվում  է  հին  ժամանակներից  մինչև  մեր  օրեր:  «Ըստ
               Աստվածաշնչի՝  Նոյի  տապանը  հանգրվանել  է  Արարատ  լեռան  վրա»  նախադասությունը

               սովորում է հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր դպրոցական, և հայերը նաև հպարտ են,
               որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն են աշխարհում (301):

               Այնուամենայնիվ,  նման  խոսակցության  մեջ  սովորաբար  մոռացվում  է,  որ  հայերի
               պատմությունը  դրանից  հեռուն  է  գնում:  Հայաստանը  ներխուժումների,  պատերազմների,
               գաղթի և պայմանագրերի շրջաններ վերապրած պետություն է: Նրա ժողովուրդը ցրված է եղել

               Օսմանյան, Ռուսական և Պարսկական կայսրություններում և ունի համաշխարհային սփյուռք:
               Հայաստանի  պատմության  գրեթե  ողջ  ընթացքում  նրա  հողերը  ընկած  են  եղել  մրցակից

               կայսրությունների միջև. մի հանգամանք, որը դարեր շարունակ մշտապես ազդել է իր ժողովրդի
               կյանքի վրա:


               Ինքնաապավինումն  ու  հեղափոխությունը՝  որպես  ինքնության  ազատագրման  նպատակ
               հետապնդող  նոր  գաղափարներ,  սահմանել  են  հայ  ժողովրդի  բնութագիրը:  Տասնիններորդ

               դարից  ի  վեր  հայ  ազատագրական  պատմությունը  հիշեցնում  է  տարբեր  դրսևորումներ
               ստացած  հեղափոխական  ցիկլեր:  Արևմտականացված  և  ֆրանսիական  հեղափոխության

               դասերը սերտած հայերը հեղափոխության գաղափարը համարեցին պատմականորեն կարևոր
               և տեղին: 1880 թվականին հայ մեծանուն գրող Րաֆֆին թողարկեց իր «Խենթը» վեպը, որում
               մարգարեաբար ստեղծեց «նոր հայ մարդու» մոդելը՝ որպես հեղափոխական: Տասնիններորդ

               դարի  վերջին  իբրև  հեղափոխական  թևարկու  ձևավորվեցին  հայկական  քաղաքական
               կուսակցությունները, այդ թվում՝ Վանում ստեղծված Արմենական կուսակցությունը[1] (1885),

               Ժնևում  հիմնադրված  Հնչակ  (Սոցիալ-դեմոկրատական)[2]  (1887)  և  Թիֆլիսում  հիմնված
               Դաշնակցություն  (Հայ  հեղափոխական  դաշնակցություն)  կուսակցությունները  (1890):
               Կուսակցություններին       վերապահված        պատմական        դերը     հազարամյա       ազգային

               ավանդույթներն  ու  մշակույթը  համընդհանուր  արժեքների  հետ  միասին  համախմբելու  և
               հայերի շրջանում տարածելու միջոցով դրանց պատշաճ հավասարակշռման կարողությունն էր:
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11