Page 5 - IDM
P. 5
Հայկական մշակույթ
Հայկական մշակույթը իբրև ճանաչման առանցք և կենտրոն դիտարկելը դեռևս այդքան
հատուկ չէ հայկական մտքին։ Սեփական մշակույթի մասին օտար լեզվից թարգմանելը
յուրատեսակ փորձառություն է, քանզի պահանջում է թարգմանչից նախ օտարացնել այն, ինչ
արդեն իսկ քեզ հարազատ է, ապա կրկին հարազատացնել այն սեփական մշակույթին՝ իբրև
օտար մի բան։ Նման մի փորձ են ստորև ներկայացված երկու թարգամությունները։
«Հայոց պատմությունը կարելի է ամփոփել որպես հայ գրականության, լեզվի,
դպրության և աշխարհիկ մտածողության իրավունքի ազատագրման պայքարի
պատմություն: Կրթության, հետազոտության և լուսավորչական մտքի որոնումն
ամփոփված է հայ մտածողների (որոնք, բարեբախտաբար, ազգում քիչ չէին)
հետազոտական և բացատրական հարցումների մեջ»։
Հատված «Հայաստանի տարբերվող ժառանգությունը» տեքստից,
թարգմանված է անգլերենից հայերեն։
«Հայրենիք», «Սեր անբիծ», «Անապատ ու մենություն», «Մթնշաղներ նրբակերտ»,
«Մոռացում ու երազներ». ահա՛ մեր գրական թոքախտի մանրէները, որոնց առաջացրած
պտուղներն են՝ նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ և սիմվոլիզմ։ Մենք հանդես ենք
գալիս որպես ախտահանողներ։
Հատված «Երեքի դեկլարացիայից»՝ «Անցյալի հայ ապագայապաշտները»,
թարգմանված է անգլերենից հայերեն։