Page 8 - IDM
P. 8

Կրթության  նվիրվածության  վրա  հիմնված  հայի  կերպարը  ուղեկցել  է  շատ  սերունդների,  և
               ինչպես  ցույց  կտա  պատմությունը,  ի  վերջո,  ծնել  հայերի  հանդեպ  հարևանների  աղետալի

               վերաբերմունքը: Հայերի ձեռքբերումներն ընդհատվել են 1895-1896  թվականներին Սուլթան
               Աբդուլ  Համիդի  ջարդերով,  և,  ի  վերջո,  պարփակվել  1915  թվականի  ցեղասպանությամբ:

               Թուրքերը  վախենում  էին  հայկական  ներուժից  և  պետականության  նրանց  ընկալումից.  մի
               գաղափար,  որը  երբեք  չի  կորցրել  իր  գրավչությունը  հայ  համայնքի  տրամասության  մեջ:

               Այնուամենայնիվ, նույնիսկ  ուժերի ծայրաստիճան անհավասար բաշխման շրջանում հայերը
               հաջողությամբ պաշտպանվել են: Դրա վառ օրինակը 1915 թ.-ին սիրիական անապատի լեռան
               վրա  հայկական  երկարատև  դիմադրությունն  է  (պատմական  դեպք,  որը  վերաճեց  Ֆրանց

               Վերֆելի 1933  թ.-ին հրատարակված «Մուսա լեռան քառասուն  օրը» վեպի): 1918  թվականին
               Հայաստանը ստեղծեց իր առաջին հանրապետությունը Երևանի շուրջ: Մի հնարավորություն,

               որ ստեղծվեց հնարավոր ամենավատ պատմական պահին: 1921 թվականին Հայաստանը այլ
               երկրների      հետ    միասին      դարձավ      նորաստեղծ      Խորհրդային      Սոցիալիստական
               Հանրապետությունների Միության բաղկացուցիչ մասը: Սա զարգացում էր, որը հանգեցրեց մի

               շարք  ողբերգությունների՝  որպես  վախի  վրա  կառուցված  փակ  հասարակության  հետևանք,
               բայց, բարեբախտաբար, ոչ կորսված հույս վերածննդի համար:


               Հայ ժողովրդի պատմության մեջ մեկ այլ ուշագրավ տարր է հասարակական գիտակցության և
               հանրային  ակտիվության  զգացողության  աճը՝  պայմանադրված  հասարակ  մարդկանց

               արժեքով:  Հասարակական  ակտիվության  ձգտումը  երբեք  չի  դադարել  բնորոշիչ
               առանձնահատկություն  լինել  հայերի  համար:  Այն  դադար  առավ  քսաներորդ  դարասկզբին՝

               նրանց ապրած հոգեցնցումներից հետո: Այնուամենայնիվ, հայերը խորհրդային պատմության
               համար աննախադեպ հավաքներ էին կազմակերպում: 1965 թ.-ին 100,000 մարդ հավաքվեց՝

               ոգեկոչելու  Հայոց  ցեղասպանության  50-րդ  տարելիցը:  1987  և  1988  թվականներին  տեղի
               ունեցավ  նաև  հայ  հեղափոխական  շարժում,  որն  ընդդիմացավ  կոմունիստական
               կառավարմանը և զորակցություն հայտնեց Լեռնային Ղարաբաղին՝ ի վերջո բերելով 1991 թ.-ի

               անկախությանը:  Վառ  արտահայտված  այլախոհ  մտածողությունն  առաջացավ  1977  թ.-ի
               ապրիլին Երևանում 1975-ի Հելսինկյան համաձայնագրին ԽՍՀՄ համապատասխանությունը

               մշտադիտարկող իրավապաշտպան խմբի ստեղծմամբ:

               Անկախության  վաղ  տարիներին  երկրի  համար  իրողություն  էր  տնտեսական  փլուզված

               դրությունը,  պատուհասած  վատ  կառավարման,  ոչ  ֆորմալ  որոշումների  կայացման,
               հովանավորչության  և  կոռուպցիոն  դեպքերի  արդյունքում,  որոնք  իրենց  ժառանգությունը
               պահպանեցին  երեք  հաջորդական  վարչակարգերի  օրոք:  2018  թ.-ի  հեղափոխությամբ  հայ
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13