Page 12 - IDM
P. 12
հայ որոշ մտավորականների համար դարձավ ոգեշնչում, մինչդեռ մյուսները թույլ չէին տալու
հայկական դասական ժառանգության ոչնչացումը:
Թբիլիսի
Հակոբ Գենջյանը բանաստեղծ, հայտնի լրագրող, թարգմանիչ, գրական գործիչ և թատերական
ռեժիսոր էր Թբիլիսիում: Գենջյանը նաև Հնչակյան կուսակցության «Շեփոր» շաբաթաթերթի
խմբագիրն էր: Վերապատրաստվելով որպես մերսման թերապևտ` նա շրջում էր բոհեմական
շրջանակներում և հայտնի էր ապագայապաշտներին հաճախ հատուկ «անտանելի» վարքով:
Իր կյանքի ընթացքում նա 35-ից ավել արտասովոր կեղծանուններ է օգտագործել` Վ. Նուրյան,
Ալթալենա, Գենջ-օղլի, Գենջիև, Բեդրոսով… և Կարա-Դարվիշ, որը հայկական համատեքստում
հավերժ պետք է հոմանիշ մնար ապագայապաշտությանը:
Դարվիշի հիացմուքը ապագայապաշության հանդեպ սկսվել է 1913 թ.-ին: Այս շրջանը
համընկավ Մարինեթթիի Մոսկվա կատարած այցի և Կովկաս ռուս ապագայապաշտների
այցելությունների հետ, որոնք ասում էին. «Միայն մենք ենք մեր ժամանակի դեմքը… Դեն նետեք
Պուշկինին, Դոստոևսկուն, Տոլստոյին և այլոց Արդիության նավից»: («Ապտակ հանրային
ճաշակի երեսին», «Ապագայապաշտական մանիֆեստ», 1912 թ․)
1914 թ.-ին Կարա-Դարվիշը հրապարակեց «Ի՞նչ է ապագայապաշտությունը» վերնագրով մի
գիրք՝ ազդարարելով ապագայապաշտական շարժման սկիզբը (արևելյան) հայկական
շրջանակներում:
Հետևելով ծանոթ ապագայապաշտներին՝ Կարա-Դարվիշը պնդում էր, որ արագ զարգացող
աշխարհում գրականությունը պետք է հետ չմնա. «Հստակ է՝ ժամանակակից մարդը
պահանջում է այլընտրանքային գրականություն, այլընտրանքային արվեստ՝
համապատասխան անդրադարձումներով, այնպիսին, որ քննարկելիս կհարաբերվեր
ժամանակակից մարդու մտքի և հոգու հետ, ոչ թե գրականություն, որը թակարդված է
առավելապես հայկական ռոմանտիզմի նախագծում» [1]:
Դարվիշը նաև մերժելու էր սիրո գաղափարը, և ամենակարևորը, կանանց փառաբանումը՝
ասելով, որ «կանայք թույնի պես են», իսկ սերը՝ «մեծ և վտանգավոր» հասկացություն:
Կարա-Դարվիշը մերժում է Սայաթ-Նովային և բարդ/աշուղական մշակույթը: Նա պնդում է, որ
Խորենացին, Բուզանդը և հայ մշակութային կյանքի այլ հսկաներ թողնվեն անցյալում, քանի որ