Page 16 - IDM
P. 16
երկար կյանք չունեցավ հայ արվեստի աշխարհում, սակայն երիտասարդ մտավորականների և
իրենց ապագա աշխատանքների վրա մեծ ազդեցություն թողեց:
Ապագայապաշտների և հակաապագայապաշտների միջև լարվածությունն այնքան մեծ էր, որ
հանգեցրեց կեղծ գրական դատավարության: 1923 թ. նոյեմբերի 15-ին Թբիլիսիում՝ Հայարտան
թատրոնում, ապագայապաշտները և հակաապագայապաշտները հավաքվել էին դատելու
Կարա-Դարվիշի գրական աշխատանքները: Հենց ինքը՝ Կարա-Դարվիշը, ոտքի կանգնած երկու
«մեղադրյալներից» մեկն էր: Նա նաև իր իսկ իրավապաշտպանն էր: Դատավարության
ամենատարօրինակ մասը դրա կառուցվածքն ու կազմն էր՝ բաղկացած երեք բանվորից և
սղագրողից: Այն սկսվեց Դարվիշի բացման խոսքով. նրա հիմնական պաշտպանությունը
հիմնված էր այն փաստի վրա, որ «ապագայապաշտությունը հեղափոխական արվեստ է, իսկ
դրա էությունը՝ պրոլետարական»: Մեղադրող կողմը մեղադրում էր ապագայապաշտությունը
միջազգային, հնաոճ գրական ժանր լինելու մեջ: Ապագայապաշտությունը քննադատվում էր
նաև էապես ռուսական լինելու համար: Կարա-Դարվիշը մեղադրվում էր ապագայապաշտ-
ֆունդամենտալիստ, ինչպես նաև ծայրաստիճան
անհատապաշտ լինելու մեջ:
Դատարանը մեղավոր ճանաչեց Դարվիշին: Դատավճիռը
հրապարակվեց մի ռուսական թերթում, որտեղ ասվում էր, որ
դատարանը ապագայապաշտությունը ճանաչել է
բուրժուական մշակույթի ձև, իսկ «հայ ապագայապաշտ Կարա-
Դարվիշի գրական աշխատանքները ո՛չ ընկալելի, ո՛չ էլ վայել
աշխատավոր դասակարգին: Հետևաբար, այդ
աշխատանքները դատապարտվում են մեկուսացման և
մահվան»:
Ապագայապաշտական «Ստանդարտ»
ամսագրի միակ համարի շապիկը, Մոսկվա 1924:
Մոսկվայում՝ Գրականության և արվեստի ինստիտուտում սովորելու տարիներին Եղիշե
Չարենցը ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Կարո Հալաբյանի հետ մեկտեղ 1924 թ.-
ին հիմնում է հայկական առաջին ավանգարդ, ապագայապաշտական «Ստանդարտ» ամսագրի
հրատարակությունը: Նա նպատակ ուներ շարունակելու «Երեքի դեկլարացիայի»
գործունեությունը նոր ամսագրի միջոցով:
«Ստանդարտն» ունեցավ միայն մեկ թողարկում, սակայն բառացիորեն ծվեն-ծվեն արեց
արվեստի աշխարհը: Այն մերժեց անիշխանական ապագայապաշտությունը և ծայրաստիճան